ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

2016-ի ամփոփում. ՀՀ-ԱՄՆ համագործակցության առկա ձևաչափեր, զարգացման նոր հեռանկարներ

US Embassy in Armenia

2016 թվականին՝ պայմանավորված ԱՄՆ նախագահական ընտրություններով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը համեմատաբար ավելի պասիվ էր, ինչը դրսևորվեց նաև հայ-ամերիկյան հարաբերություններում: Չնայած դրան, տարին առանձնացավ մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, որոնց շարքում ուշադրության արժանի էր Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած «Հայաստան» ներդրումային համաժողովը: Համաժողովի շրջանակներում կայացավ ՀՀ Նախագահի այցը ԱՄՆ: Ուշագրավ է նկատել, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նույնպես  անդրադարձավ այդ համաժողովին՝ ընդգծելով դրա կարևորությունը: Վերջինիս կարծիքով,   համաժողովի միջոցով հնարավոր դարձավ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունն  ամերիկյան ներդրողներին ներկայացնել որպես նոր դարպաս դեպի ավելի մեծ շուկա: Սա, անխոս, կարող է լուրջ խթան հանդիսանալ ՀՀ-ում ամերիկյան նեդրումների աճի համար:

Հոկ­տեմ­բե­րի 7-ին Վա­շինգ­տո­նում ՀՀ և ԱՄՆ բարձրաստիճան պաշ­տոն­յա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ կա­յա­ցավ հայ-ա­մե­րի­կյան միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 24-րդ նիս­տը: Նիստի շրջանակներում ծավալված քննար­կում­նե­րը վերաբերում էին հայ-ամերիկյան համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հան­քար­դյու­նա­բե­րու­թյուն, քա­ղա­քա­ցի­ա­կան ա­վի­ա­ցի­ա, է­ներ­գե­տի­կա,  կոռուպցիայի դեպ պայքար և այլն: Ապագայում ևս անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը այս ձևաչափում՝ ընդլայնելով և խորացնելով փոխգործակցության ոլորտները:

2016 թվականի ընթացքում ՀՀ այցելեցին նաև ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան:  Այցերի և տեղի ունեցած հանդիպումների շրջանակներում կարևորվեց հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և խորացումը տարբեր ոլորտներում:

Իհարկե, ամփոփելով 2016-ին հայ-ամերիկյան հարաբերությունները, չենք կարող չանդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ԱՄՆ կողմից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ,  նախաձեռնված քայլերին: Դրանց շարքում, թերևս պետք է կարևորել ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի շրջանակներում ձեռք բերած պայմանավորվածությունները և դրանց լիարժեք կատարումն, իհարկե,  կարող է նպաստել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Այս համատեքստում կարևոր էին նաև ԱՄՆ տարբեր սուբյեկտների ունեցած անմիջական առնչությունները  ԼՂՀ-ի՝ որպես  հակամարտության ուղղակի կողմի հետ: Հատկանշական է, որ 2016 թվականին ԱՄՆ ևս երկու նահանգ, Հավային և Ջեորջիան ճանաչեցին ԼՂՀ անկախությունը (այսպիսով ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգերի թիվը հասավ յոթի): Բացի այդ, 2016-ին ևս  ԱՄՆ-ը ԼՂՀ-ին շարունակեց տրամադրել ուղղակի ֆինանսական օգնության: Նկատենք, որ այս ֆինանսական աջակցությունը կշարունակվի նաև 2017-ին:

Եթե փորձենք ամփոփել 2016 թվականը, ապա հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված ակտիվություն կարող ենք համարել բավարար, բայց ոչ գոհացուցիչ: Հարաբերությունների հետագա խորացման համար թերևս անհրաժեշտ է կլինի շարունակել համագործակցությունը ոչ միայն առկա ձևաչափերում, այլ նաև ստեղծել համագործակցության նոր հարթակներ: Համագործակցության նման նոր հարթակ  կարող է դառնալ, օրինակ, միջկուսակցական երկխոսության նոր ձևաչափի ստեղծումը: Համագործակցության մեկ այլ հարթակի կարող է դառնալ, օրինակ, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից (ԱԳՆ հետ կոորդինացմամբ)  ԱՄՆ առանձին նահանգների հետ համագործակցության օրակարգի մշակումը և իրականացումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 42%
Քամի՝ 6.44 կմ/ժ
3 C°
 
   
17.12.2017
   
18.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: