ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվել է մինչև ապրիլ

ТАСС

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի կազմակերպության խորհրդի հաջորդ նստաշրջանում` ապրիլին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ինչպես հայտնի է, ռոտացիոն կարգի համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը, այնուհետև Երևանյան գագաթաժողովի ժամանակ որոշման կայացումը հետաձգվեց՝ Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով:

«Պայմանավորվել ենք, որ ապրիլին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ համապարփակ կերպով կքննարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր դա չի քննարկվել, քանի որ քվորում չկար: Գիտեք, որ անդամ երկներից մեկի պատվիրակությունն այդ աշխատանքային հանդիպումներին չի մասնակցել»,-ասել է Բորդյուժան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: