ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շնորհավոր Ամանոր

happynewyear2017.wiki

2016 թվականը բավական բարդ տարի էր ամբողջ աշխարհի համար՝ պատերազմներ, ահաբեկչություն, ճգնաժամ… Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ամեն ինչից զատ, կյանքն Աստծո պարգն է, որը գնահատվում է մարդկանց կողմից կատարված բարի գործերի քանակով: Եվ որքան շատ լույս և բարություն իր շուրջը տարածի առանձին մարդը, այնքան ավելի շատ հույս կստանա ողջ տիեզերքը…

Եկե´ք բոլոր վատ բաները թողնենք 2016թ.-ում, և մեզ հետ 2017 թվական տանենք հույսը: Խաղաղության, սիրո, երջանկության, բարին գործելու և ստանալու հույսը:

Եկե´ք 2017-ին մի քանի բարի գործ կատարենք՝ օգնենք անծանոթին, գումար տանք խնդրողին, ինչ-որ բան գնենք կարիքավորին, ժպտանք անցորդներին: Եվ աշխարհը կփոխվի: Բարին վարակիչ է:

Եկեք ինքներս ինչ-որ բան փոխենք 2017-ին, և աշխարհը կփոխվի: Եթե բոլորն աշխարհում առաջնորդվեն բարի մղումներով, բարին, հաջողությունը և ուրախությունն անբաժան կլինեն մեր կյանքից: Դա դժվար չէ, պարզապես ամեն օր եկեք գնահատենք մեր արարքներն ու մի փոքր ավելի լավը լինենք նախորդ օրվանից: Իսկ տարին 366 օր ունի…

«Արմեդիա» ՏՎԳ ողջ թիմը շնորհավորում է Ձեր Ամանորը: Թող այն լույս  բերի մեր կյանք: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: