ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահները հատուկ շեշտում են հետաքննության մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտությունը

2017 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարածած առաջին հայտարարությունն իր մեջ մեկ կարևոր շեշտադրում ունի՝ «հնարավորինս կարճ ժամկետում վերջնականապես ներդնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները»:

Հայտարարության մեջ շեշտվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ հատկապես առանձնացնելով հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորությունը:  Փաստացի, չնայած Ադրբեջանի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին, համանախագահները չեն հրաժարվում հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջից, և այս անգամ նրանց ընտրած բառակազմը նախորդների տարբերվում է զգալի կոշտությամբ:  

Հայտարարության մյուս կարևոր շեշտադրումը հարցի հումանիտար բաղադրիչն է, և Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը: Սակայն թե´ համանախագահների, թե´ հակամարտությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար միանշանակ պարզ է, որ հայկական կողմերը՝ և´ Արցախը, և´ Հայաստանը, կարևորում են ձեռք բերված՝  հատկապես հումանիտար հարցերին առնչվող պայմանավորվածությունները, առաջինը դրանք խախտողը, որպես կանոն, լինում է Ադրբեջանը: 

Տարածված հայտարարության հիմնական թերությունը թերևս կրկին կոչերի ոչ հասցեական լինելն է, համահարթեցման սկզբունքը: Դեկտեմբերի վերջի լարվածությունը հերթական անգամ ցույց տվեց, որ համանախագահների նման մոտեցումն Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, ինչի հետևանքն արդեն ոչ միայն ԼՂՀ-ի, այլև ՀՀ-ի սահմաններին Բաքվի սանձազերծած գործողություններն են: Դրա հետ մեկտեղ, այս իրավիճակը ցույց է տալիս, որ միայն հետաքննության մեխանիզմների առկայությունը հնարավորություն կտա իրական կայունություն հաստատել սահմաններին:

Ամփոփելով կարող ենք նշել, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար առաջին հերթին կարևոր է կանխել հրադադարի խախտումներն ու վերականգնել վստահությունը կողմերի միջև, իսկ դա նշանակում է հասնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարմանը: Դատելով վերջին հայտարարություններից՝ դա գիտակցում են նաև միջնորդները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: