ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Ինչպե՞ս արագ և անվնաս նիհարել տոներից հետո. պատասխանում է ֆիթնես մարզիչը

Ամանորյա տոներից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց առաջատար ֆիթնես մարզիչ, դասական բոդիբիլդինգի բացարձակ չեմպիոն Արթուր Հարությունյանի հետ, ով ներկայացրեց, թե ինչպես կարելի է արագ և անվնաս վերականգնել կազմվածքը:

Ահա մի քանի կարևոր խորհուրդ ֆիթնես մարզիչից.

«Առաջինը, որ նկատել եմ հաճախորդներիս մոտ տոներից հետո, բացարձակապես խախտված օրվա ռեժիմն է: Խոսքը վերաբերում է քնելուն, ուտելու ժամերին և հաճախականությունը, ընդհանուր կենսակերպին... Ոմանք այնքան պասիվ են անցկացրել ժամանակը, որ հետաքրքիր է, ինչպես չեն կպչել մնացել բազմոցներին :)

1) Օրգանիզմի լիարժեք գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ է նախևառաջ կարգավորել քունը: Իդեալական ժամանակը քնելու համար 23.00-ից առավոտյան 7.00-ն է:

2) Ուտելու հաճախականությունը պետք է լինի 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նպաստենք մեր ճիշտ նյութափոխանակությանը:

3) Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա իդեալական համադրություն է՝ 60% սպիտակուց, 25% ածխաջրածին, 15% ճարպեր:

Ճարպերն անհրաժեշտ են մեր օրգանիզմի հորմոնալ գործընթացների համար, հատկապես կանանց պարագայում: Այնպես որ վերացնելով ճարպերը սննդակարգից՝ միայն վնասում եք ինքներդ ձեզ:

Նշենք ճիշտ սննդակարգի մեկ օրվա նմուշ՝

8:00 - 2 ձվի սպիտակուց, 1 ձվի դեղնուց, վարսակի շիլա 40 գր.

10:30 – որևէ միրգ 60 գր.

13:00 - 100-150գր. միս (տավարի միս, հավի կրծքամիս, ձուկ) + բուսական աղցան

18:00 - 100-150գր. միս (տավարի միս, հավի կրծքամիս, ձուկ) + բուսական աղցան

22:00 - 100 գ յուղազրկված կաթնաշոռ

4) Ջու՛ր .... ջուրը շատ կարևոր դեր է խաղում մարմնի համար: Երբ շատերը ցանկանում են նիհարել, չգիտես ինչու, հրաժարվում են հեղուկից, իսկ ջուրը պետք է խմել առնվազն 2-3 լիտր մի օրում: Նշենք, որ հյութերը, թեյերը և այլն, ամենևին չեն փոխարինում բնական ջրին:

5) Եվ իհարկե, ներառեք ձեր ամենօրյա ռեժիմի մեջ որոշակի ֆիզիկական ակտիվություն: Սկսնակներին խորհուրդ եմ տալիս դիմել մարզչի օգնությանը, որպեսզի ինքներդ ձեզ վնաս չհասցնեք…»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
-1°   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: