ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցուրտ եղանակին պարտադիր է մարզասրահ հաճախելը, քանի որ ավելի քիչ ենք շարժվում. ֆիթնես մարզիչ (ԲԱՑԱՌԻԿ)

Վերջին օրերին, եղանակի կտրուկ փոփոխությանը զուգընթաց, «Արմեդիա» ՏՎԳ-ն որոշեց զրուցել ֆիթնես մարզիչ Ինեսսա Գասպարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է ճիշտ սնվել, պահպանել մարմնի կազմվածքն ու չգիրանալ ցուրտ օրերին:

Ցուրտ եղանակին ինչպե՞ս ճիշտ սնվել, ի՞նչն ավելի շատ օգտագործել:

-   Առողջ և գեղեցիկ մարմին ունենալու համար պետք է սնվել օրական 4-5 անգամ՝ քիչ չափաբաժիններով: Ցուրտ եղանակին մեր սննդակարգում ավելի շատ պետք է ներառել մրգեր ու բանջարեղեններ, որոնք իրենց մեջ պարունակում են վիտամիններ: Օրինակ՝ քաղցր պղպեղի մեջ կա մեծ քանակությամբ վիտամին C: Օգտագործել ցիտրուս՝ թուրինջ, նարինջ, մանդարին, լայմ, կիվի... Այս մրգերն ունեն բավականին քիչ կալորիականություն: Ընդեղենը՝ հատկապես նուշը, ունի բավականին օգտակար յուղեր, պարունակում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են մեր մկանների համար,  այն պարունակում է վիտամին E:

Օգտագործել կարմիր ձուկ, որը հարուստ է սպիտակուցներով և անհրաժեշտ է մեր մկանների համար, այն պարունակում է վիտամին A, E, D: Կարմիր ձկան մեջ կա omega 3, որը օգտակար է նաև մազերին, եղունգներին, սրտին և հոդերին: 

Ամեն օր պարտադիր օգտագործել կոճապղպեղ (իմբիր), այն արագացնում է նյութափոխանակությունը, որից սկսվում է ճարպերի այրումը: Օգտագործել դդում: Դդմի մեջ կան բավականին միներալներ (որոնք մենք կորցնում ենք պարապմունքի ընթացքում՝ քրտինքի միջոցով): Նաև դդմի մեջ առկա են վիտամիններ T և K, վիտամիններ C, B1, B2, B5, E, PP: Խորհուրդ է տրվում սննդակարգում ունենալ սոխ և սխտոր: Սոխն իջեցնում է խոլեստերինն արյան մեջ և նվազեցնում է շաքարը օրգանիզմում:  Մեր սննդակարգը պետք է հարուստ լինի նաև մաղադանոսով, ռեհանով, հազարաթերթով և քյարաուզով: Նաև օգտագործել նուռ, որն ունի բավականին ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են մեր մկաններին: Նուռը ևս հարուստ է վիտամիններով, որոնք մեզ պետք են ձմռանը:

- Ինչո՞ւ են մարդիկ ցուրտ եղանակին ավելի գիրանում: Պե՞տք է արդյոք մարզվել ձմռանը:

- Ձմռանը մարդիկ գիրանում են ավելի քիչ ֆիզիկական ակտիվությունից, երեկոյան թեյի հետ քաղցր օգտագործելուց և տոների ժամանակ անկանոն սնվելուց: Ձմռանը պարտադիր է մարզասրահ հաճախելը, քանի որ ավելի քիչ ենք շարժվում: Խորհուրդ է տրվում նաև լողավազան հաճախելն ու յոգայով զբաղվելը: Կարդիո և ուժային մարզումները կարելի է համատեղել ավելի էֆեկտիվ լինելու համար: Խորհուրդ է տրվում պարապել շաբաթական 3-4 անգամ, 30-40 րոպե տևողությամբ: Պարապմունքից առնվազն մեկ ժամ առաջ ճաշեք, դա ձեզ ուժ և էներգիա կտա: Աշխատեք պարապել շաբաթվա նույն օրերին և ժամերին:
Օրական խմեք առնվազն 2 լիտր ջուր (մաքուր ջուր), պարապմունքի ընթացքում ևս անպայման խմեք ջուր, այն օգնում է ճարպերի այրմանը: Պարապմունքից առաջ սուրճն ու կանաչ թեյը ևս օգնում են ճարպերի այրմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: