ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է թեժ գիծ

Mil.am

Այսօր Պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցած լրագրողներին հավաստագրեր հանձնելիս հայտնել է, որ այսօրվանից Պն-ում գործում է թեժ գիծ 1-28 հեռախոսահամարով և թիվը կապված է Հունվարի 28-ի՝ բանակի օրվա հետ: Թեժ գիծը գործելու է առավոտյան ժամը 09.00-18.00-ն, և քաղաքացիները կարող են դիմել զինվորական ծառայության վերաբերյալ բոլոր հարցերով, փոխանցում է Թերթ.ամ-ը:

«Աշխատելու ենք պարզ կանխատեսելի մեխանիզմներով և փորձելու ենք գտնել լուծումներ: Առաջին օրերին թեժ գիծը կարող է չափից ավելի թեժ լինել, սակայն անհրաժեշտության դեպքում օպերատորների քանակը կարող ենք ավելացնել»,- ասել է նա  և նշել, որ աշխատանքային ժամից դուրս զանգահարելու դեպքում քաղաքացիները կարող են թողնել հաղորդագրություն, կոնտակտային տվյալներ, որպեսզի օպերատորները հետ զանգեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: