ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարաք Օբամայի կառավարման տարիները՝ թվերով

Huffington Post

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման նախագահությունը ստանձնել է 2009թ. հունվարի 20-ից: 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացան նախագահական հերթական ընտրություններ, որով էլ, ըստ էության, ավարտվեց Օբամայի կառավարման ժամանակաշրջանը: Ինչպիսի՞ն էին նախագահ Օբամայի կառավարման տարիները ԱՄՆ տնտեսության համար, փորձենք պարզել հիմնական ցուցանիշների վիճակագրությամբ:

Համախառն ներքին արդյունք:  ԱՄՆ՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) Օբամայի նախագահության տարիներին գրանցել է աճի միտում: Այսպես, 2009թ. ցուցանիշը կազմել է 47 575.6  դոլար: 2010-ին ցուցանիշը հասել է 4834.1 դոլարի շեմին, 2011-ին՝ 49,725, 2012՝ 51,384, 2013-ին՝ 52,608 դոլար, 2014թ.-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ կազմել է 54,375 դոլար, իսկ 2015-ին՝ 55,868 դոլար:

Համեմատության համար պետք է նշենք, որ 2006-2008թթ. ընկած ժամանակաշրջանում մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ տատանվել է 49000 դոլարի շեմում: 2009թ.-ից հետո,  այդ տարի գրանցելով մինչև 47000 դոլարի անկում, նկատվեց աճի միտում:

Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը 2009-2016 թթ. ընթացքում ցուցադրել է հետևյալ վիճակագրություն.

2009թ. - 14418.74 մլրդ դոլար,

2010թ.- 14964.37 մլրդ դոլար,

2011թ.- 15517.93 մլրդ դոլար,

2012թ.- 16.155.26 մլրդ դոլար,

2013թ.- 16691.52 մլրդ դոլար,

2014թ.- 17393.1 մլրդ դոլար,

2015թ.- 18036.65 մլրդ դոլար[1]

Տնտեսական աճ:

Ի տարբերություն Համախառն ներքին արդյունքի տվյալների` տնտեսական աճի ցուցանիշները հաշվարկված զուտ ՀՆԱ-ով (այսինքն` այնպիսի գործոնների հաշվարկով, ինչպիսիք են գնաճը), ունեն ոչ ավելի կայուն աճի տենդենց: Պետք է նշել, որ 2009թ. տնտեսական աճի ցուցանիշն ԱՄՆ-ում գրանցել է ռեկորդային ցածր՝ - 4.1 տոկոս աճ 1948-2016թթ[2] ժամանակաշրջանի համար: 2009թ.-ից սկսած ցուցանիշը եղել է դրական (2011թ.՝ 1.6 %, 2012թ.՝ 2.2%, 2013թ.՝ 1.5 %, 2014թ. 2.4 %, 2015թ. 2.4%):

Առևտրաշրջանառություն

Արտահանման ցուցանիշներով ևս Միացյալ Նահանգներում 2008թ. նկատմամբ կտրուկ անկում է գրանցվել 2009թ. (2008թ. 160000 մլն դոլարի շեմը 2009թ.-ին հասել է մոտավորապես 120000 մլն-ի[3]), որից հետո, սկսած 2010թ.ից արտահանումն աճել է (2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում համապատասխանաբար 6.9%, 3.4%, 2.8%, 3.4%,  1.1%):

Արտահանման համանմանությամբ ներմուծումը ևս 2009թ. գրանցել է անկում (240000-ից հասնելով 120000-ի), որից հետո նկատվել է ցուցանիշի ոչ համամասնական աճ (2011թ.՝ 5.5%, 2012թ.՝ 2.2%, 2013թ.՝ 1.1%, 2014թ.՝ 3.8%, 2015թ.՝ 4.9%):

Պետական պարտք

ԱՄՆ պետական պարտքը Օբամայի նախագահության օրոք գրանցել է բավական մեծ աճ [4]:

Տարի

Գումար, ԱՄՆ դոլար 

2008

10,024,724,896,912.49

2009

11,909,829,003,511.75

2010

13,561,623,030,891.79

2011

14,790,340,328,557.15

2012

16,066,241,407,385.89

2013

16,738,183,526,697.32

2014

17,824,071,380,733.82

2015

18,150,617,666,484.33


Հատկանշանակ է, որ Օբամայի կառավարման տարիներին պետական պարտքի մասնաբաժնում աճ է գրանցել հանրային պարտքը (%, ՀՆԱ նկատմամբ. 2011թ. 98.3%, 2012թ.՝ 102%, 2013թ.՝ 104%, 2014թ.՝ 105%, 2015թ.՝ 106%):

 

Գործազրկության մակարդակը

2008-2009թթ. գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում տատանվել է 4.5-5 %-ի միջակայքում: 2009-2010թթ. գրանցվել է վերջին տասը տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ 10 %: 2011թ.-ից հետո ցուցանիշն աստիճանաբար անկում է ապրել (2011թ.՝ 8.9%, 2012թ.՝ 8.1%, 2013թ.՝ 7.4%, 2014թ.՝ 6.2%, 2015թ.՝ 5.3%):

Դրական միտումներ է ցուցադրել ինֆլյացիայի (գնաճի մակարդակը)՝ 2009թ.՝ տարեկան 3.9 %-ից 2015թ.-ին հասնելով -0.9 %-ի:

Մեկ  ժամի համար միջին աշխատավարձի ցուցանիշը ևս աճ է գրանցել:  2008թ. 18 դոլար/ժամ ցուցանիշը գրեթե հավասար համամասնությամբ աճելով, 2016թ. կազմել է 22 դոլար/ժամ[5]:

Հիմնականում նվազող վիճակագրություն է նկատվել նաև ռազմական ծախսերի մասով: 2008-2009թթ. ԱՄՆ ռազմական ծախսերը մնացել են գրեթե նույն՝ 621131 մլն դոլարի շրջակայքում: Միայն 2010-ին է ռազմական բյուջեն աճել՝ հասնելով 698180 մ մլն դոլարի, որից հետո նկատվել է անկում (2012թ.-ին՝ 684780 մլն դոլար, 2013թ.՝ 640221 մլն դոլար)՝ 2015թ.-ին կազմելով 598.5 մլրդ դոլար:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: