ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը՝ լրագրողներին. «Ինձ միլիցիա մի սարքեք»

Armeniasputnik.am

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին զայրացրել է լրագրողի այն հարցը, թե արդյոք պատժվել է բանանի ներկրումը խոչընդոտող անձը:

Վարչապետին բարկացրել է  հարցը` արդյո՞ք նա գիտե այն ներկրողների անունները, ովքեր հայաստանյան շուկայում մոնոպոլ դիրք ունեն։ Ես բոլորին իմանալ չեմ կարող, ասել է վարչապետը։ Բարկության հաջորդ ալիքը վրա է հասել, երբ լրագրողներն ակնկալեցին վարչապետի տեղեկացված լինելը ներկրումը խոչընդոտող անձանց վերաբերյալ։

«Ինձ միլիցիա մի սարքեք, ես իմ ֆունկցիան դրա մեջ չեմ տեսնում: Պատկերացնո՞ւմ եք՝ ես բոլոր բանան կամ շաքար ներկրողներին իմանամ. ուր կհասնի»,-ասել է վարչապետ Կարապետյանը, հաղորդում է Sputnik Armenia-ն:

Նա նշել է, որ իր գործառույթը սահմանափակվում է ներկրման համար ազատ դաշտ ստեղծելով:

 «Դուք ինձ պետպլանի տեղ եք դնում, որ հսկեմ: Ի՞նչ եք առաջարկում, բոլորի հետևից վազեմ, ասեմ՝ դիմում տուր»,- եզրափակեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: