ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին. Ֆրանսուա Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը գտնում է, որ Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Այդ մասին նա հայտարարել է Le Monde-ում` անպատասխանատու որակելով այն քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են, որ Ուկրաինան և Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Արդյո՞ք Արևմուտքը միշտ է հուսալի եղել: Երբե՞ք չի մոլորեցրել ՌԴ-ին Լիբիայի, Կոսովոյի հարցում, ԵՄ հետ տնտեսական գործընկերության հարցում: Միայն Ռուսաստանը չէ, որ պատասխանատվություն է կրում: Ես ձեզ կհիշեցնեմ այն անձանց անպատասխանատու հայտարարությունները, որոնք ցանկանում էին, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն անդամակցեն ՆԱՏՕ-ին»,-ասել է Ֆիյոնը:

«Ուղղակի պետք է խոստովանել, որ Ուկրաինան և Վրաստանը չեն կարող անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,-հավելել է նա:

Նշենք, որ Ուկրաինան և Վրաստանը անդամացությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համարում են իրենց արտաքին քաղաքականության հիմնական առաջնհերթություններից: Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագրիր:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն 2 փուլով` 2017-ի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: