ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017թ.-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 2.9 %. ԵԱԶԲ

http://www.assignmentpoint.com

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրատարակվել է  «Մակրոտնտեսություն 2017» զեկույցը, որում կանխատեսվում է, որ 2017-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 2.9 %:

Զեկույցում, մասնավորապես, ասվում է.

«Ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, որպես 2015-2016-ի խթանիչ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության արդյունք, արտահանումն ու ներդրումները խթանելու կառավարության ջանքերի հետ մեկտեղ կնպաստեն ՀՀ տնտեսական աճի արագացմանը 2017-2019թթ.: Տնտեսական աճի տեմպերը Հայաստանում 2017-ին կհասնեն 2,9%-ի, իսկ 2018-ին` 3,9%-ի:

2017-2018-ին ներքին պահանջարկի աճը, ներկրվող հումքի ու ապրանքների գների աճը կնպաստեն գնաճային գործընթացների հետագա վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, 2017-ին գների մակարդակի վերականգնման վրա զսպող ազդեցություն կունենա գազի և էլեկտրաէներգիայի սակագների կանխատեսվող նվազումը, ինչպես նաև ՀՀ ԿԲ կողմից կանխատեսվող ցածր գնաճը։ 2017-ին և 2018-ին, նոր շոկերի բացակայության դեպքում, գնաճն ակնկալվում է համապատասխանաբար 1,8%-ի և 2,8%-ի չափով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: