ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ներքին և արտաքին պարտքերը զգալիորեն աճել են

paratic.com

Թուրքիայի ընդդիամդիր «ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)  «Իրական Թուրքիայի աղյուսակները» խորագրով ֆինանսատնտեսական հաշվետվություն է հրապարակել, փոխանցում է Ermenihaber-ը:

Այսպես, նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում այդ պարտքը ավելացել է 74 մլրդ լիրայով (19.5 մլրդ դոլար)՝ կազմելով 751.8  (197.8 մլրդ դոլար) մլրդ լիրա: Դրանից 28.1 մլրդ լիրան գոյացել է ներքին պարտքերի աճի, իսկ 45.9 մլրդ լիրան՝ արտաքին պարտքի ավելացման հաշվին:

Արտաքին պարտքի աճի վրա ազդող կարևոր գործոններից մեկը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումն էր:

Զեկույցի համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց առաջ Թուրքիայի արտաքին և ներքին պարտքը կազմում էր 242.7 մլրդ լիրա (63.8 մլրդ դոլար): Իսկ վերջին 14 տարիների ընթացքում այդ ցուցանիշը ավելացել է 509.1 մլրդ լիրայով՝ 2016թ. ավարտին հասնելով աննախադեպ 751.8 մլրդ-ի:

Այսպիսով, 2016թ. դեկտեմբերի դրությամբ Թուրքիայի բնակիչներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 9.570 լիրայի (շուրջ 2.500 դոլար) պարտք՝ նախկին 5.893-ի փոխարեն: Վերջին 13 տարիների ընթացքում յուրաքաչյուր քաղաքացուն բաժին ընկնող պետական պարտքի մասնաբաժինը աճել է 160.3 տոկոսով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: