ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի որոշման դեմ բողոքում են աշխարհի տարբեր ծայրերում

DNAinfo

Արաբական պետությունների լիգայում անհանգստացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից՝ մուսուլման երկրների բնակիչների համար Միացյալ Նահանգներ մուտքի վիզաները սահմանափակելու վերաբերյալ։

«Դոնալդ Թրամփի որոշումը հարվածում է ընտանիքների միասնությանը և ընդհանուր առմամբ ԱՄՆ ժողովուրդների և արաբական երկրների միջև կապերին», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը։

Նրա կարծիքով՝ Թրամփի գործողությունները հակասում են դրական գործընթացներին, որոնք դիտարկվում են աշխարհում վերջին տասնամյակում։

Հիշեցնենք, որ Թրամփի վերջին հրամանագրով 90 օրով կասեցվել է ներգաղթը յոթ երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից:

Բացի այդ, 120 օրով դադարեցվել է փախստականների ընդունումը ցանկացած երկրից, իսկ սիրիացի փախստականների դեպքում սահմանվել է մուտքի անժամկետ արգելանք՝ բացառություն նախատեսելով միայն քրիստոնյաների համար:

Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերն այս որոշումների դեմ: Բազմամարդ ակցիաներ են կազմակերպվել Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Ցուցարարները վանկարկում են՝ «Ո՛չ ատելությանը», «Ո՛չ վախին», «Մենք ողջունում ենք փախստականներին»: Առնվազն հինգ նահանգներում դաշնային դատավորները դեմ են գնացել երկրի նախագահի այս հրամանագրին և արգելափակել դրա կատարումը: 

Համաձայն Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալներին՝ ամերիկացիների առնվազն 51 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի վարած միգրացիոն քաղաքականությանը:

Երկրով մեկ սկսված բողոքի ցույցերից հետո Սպիտակ տան ղեկավարը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ամերիկան ներգաղթյալների հպարտ երկիր է, և մենք կշարունակենք հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են հալածանքներից ու ճնշումներից, սակայն, մենք դա պետք է անենք մեր սեփական երկրի քաղաքացիներին ու սահմանները պաշտպանելով»:

«Աշխարհում ավելի քան 40 հիմնականում մահմեդականներով բնակեցված երկիր կա, որոնց վրա այս հրամանագիրը չի տարածվում», - ավելացրել է նորընտիր նախագահը:

Ինչևէ, Ամերիկայի նման քաղաքականությունը մտահոգություններ է առաջ բերել աշխարհի շատ երկրներում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ ափսոսանք է հայտնել՝ ընդգծելով, որ «ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը չի արդարացնում կասկածները կոնկրետ ազգությունների նկատմամբ և ոստնահարում է մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան»:

Կանադան իր հերթին քննադատել է Թրամփին, իսկ երկրի միգրացիոն հարցերի նախարար Ահմեդ Հուսեյնը տեղեկացրել է, որ Կանադան պատրաստ Է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնք հարկադրված են մնալ Կանադայում մուտքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագրի պատճառով: Հուսեյնը հավելել Է, որ Թրամփի վարչակազմն Օտտավային հավաստիացրել Է, որ այդ արգելքը չի վերաբերի ԱՄՆ-ի նախագահի հրամանագրում նշված յոթ երկրներից երկքաղաքացիությամբ կանադացիներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: