ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեքարյան. Brexit-ից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններում այս օրերին ականատես ենք լինում բազմաթիվ հետաքրքիր զարգացումների: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Brexit-ի ֆոնին հետաքրքիր էր Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի այցը Թուրքիա, որը տեղի ունեցավ անմիջապես ԱՄՆ կատարած այցից հետո: Այցի արդյունքում կողմերը քննարկեցին հարցերի լայն շրջանակ, ձեռք բերվեցին տնտեսական համագործակցության խորացման, համատեղ ռազմական ինքնաթիռի ստեղծելու պայմանավորվածություններ: Ընդամենը երեկ էլ ավարտվեց Անգելա Մերկելի այցը Թուրքիա», - նշել է Բեքարյանը՝ հավելելով, որ այս այցը նույնպես բավականին հետաքրքիր էր և ցույց տվեց երկու երկրների հարաբերություններում եղած միտումներն ու առկա կնճիռները, որոնք չի հաջողվում հարթել:

«Թուրքիան և ԵՄ-ն ունեն խնդիրներ և’ գլոբալ, և’ լոկալ մակարդակներում: Գլոբալ խնդիրներից է միգրանտներին առնչվող հարցերը, որոնք չեն կարողանում այն լուծումը ստանալ, որոնք կակնկալեին երկու կողմն էլ միաժամանակ՝ անկախ համաձայնագրից: Հետաքրքիր է, որ Մերկելն իր այցի ժամանակ հարցը մի փոքր այլ ուղղություն տեղափոխեց՝ նշելով, որ եթե Թուրքիան միգրանտների հարցով կոնկրետ ծրագրեր ներկայացնի, ապա կֆինանսավորվեն այդ ծրագրերը», - նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ չնայած նրան, որ սրա վերաբերյալ Թուրքական կողմի լայն արձագանք դեռևս չկա, ակնհայտ է, որ ձևաչափի որոշակի փոփոխություն է տեղի ունենում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: