ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործչին թուրքական բանտից ազատ են արձակել

Թուրքիայի քրդաբնակ Մարդին քաղաքի նախկին քաղաքապետ Ահմեդ Թուրքին ազատելու որոշում է կայացվել։

Ահմեդ Թուրքի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով ստորագրությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, հայտնում է  թուրքական Diken պարբերականը։

Դատաբժշկական հանձանաժողովը զննել էր Ահմեդ Թուրքին ու հայտնել, թե նրան ազատ արձակելու կարիք չկա։ Փաստաբանը բողոքարկել էր այս որոշումը, որից հետո դատարանը ստորագրութամբ ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նշենք, որ Ահմեդ Թուրքը քրդերի անունից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: