ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է Թրամփ-Էրդողան առաջին հեռախոսազրույցը

volcanotimes.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Daily Sabah-ը: Հաղորդվում է, որ 45 րոպե տևած զրույցը եղել է դրական ու կրել է կառուցողական բնույթ:

Ինչպես ընդգծում է թերթը, Անկարան ցանկանում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները սկսել «նոր էջից» և հույս ունի, որ ամերիկյան նոր վաչակազմը թույլ չի տա երկու երկրների միջև «սխալներ», որոնք եղել են նախագահ Օբամայի օրոք: Անկարան նաև հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմը հավանության կարժանացնի թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահնանձմանը:

Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Թրամփը կրկին հայտարարել է Թուրքիային աջակցելու մասին՝ այդ երկիրն անվանելով ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից: Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգների ղեկավարը ողջունել է Թուրքիայի գործադրած ջանքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: