ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական կողմը խորապես հիասթափված է. ՌԴ ԱԳՆ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի իշխանությունների որոշման կապակցությամբ։

«Ռուսական կողմը խորապես հիասթափված է այդ որոշմամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,-  ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ պլանավորում են քայլեր ձեռնարկել Լապշինի իրավունքների և շահերի պաշտպանության համար։

Ինչպես հայտնել ենք, փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նույն օրը նա արտահանձնվել է Ադրբեջանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: