ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որո՞նք են արտահանձնումը կարգավորող միջազգային նորմերը, և ե՞րբ այն կարող է համարվել իրավաչափ (ՏԵՂԵԿԱՆՔ)

Օրերս Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շրջանակներում:

Սակայն որո՞նք են արտահանձնման գործընթացը կարգավորող միջազգային նորմերը և ե՞րբ այն կարող է համարվել իրավաչափ:

Արտահանձնումը (Էքստրադիցիան) պետության կողմից՝ իր տարածքից դուրս և մեկ այլ պետության իրավազորության սահմաններում հանցագործության համար մեղադրված կամ դատապարտված անձին պաշտոնապես փոխանցելն է մյուս պետությանը` դատավարության և պատժի իրականացման նպատակով։

Էքստրադիցիայի գործընթացի համար սովորաբար որպես հիմք է ընդունվում ազգային օրենսդրությունը, երկկողմ պայմանագրերը և որոշ դեպքերում՝ բազմակողմ կոնվենցիաները:

«Արտահանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն` պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել այդ կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:

Հանձնումը կարող է իրականացվել նաև առանց պայմանագրի, եթե դա նախատեսված է հանձնման վերաբերյալ պահանջ ստացած պետության օրենսդրությամբ։ Հանցանք կատարած անձանց հանձնումը պետության իրավունքն է և ոչ թե պարտականությունը։ Անձանց հանձնելը կարող է պարտականության դառնալ միայն քրեական գործերի կապակցությամբ փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ պետությունների միջև կնքված երկկողմանի պայմանագրերի առկայության դեպքում։

Աշխարհի զարգացմանը զուգընթաց զարգանում է նաև հանցավորությունը և դրա սահմանները, դուրս գալով կոնկրետ տարածաշրջանից, իր մեջ ներառում մի քանի պետություններ: Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով օր-օրի զարգացում է ապրում նաև արտահանձման ինսիտուտը: Պետությունները բացի ընդհանուր միջազգային պայմանագրերից կնքում են նաև երկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորում են երկու երկրների միջև արտահանձման իրավական մեխանիզմները:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում ձևավորվել է հանձնման ինստիտուտի նորմերի համակարգի երկու հիմնական տեսակ՝ անգլո-ամերիկյան և եվրոպական:

Ըստ Եվրոպական Կոնվենցիայի 89-րդ հոդվածի առաջին մասի «e»  կետի՝ անձի հանձնումը արգելվում է, եթե կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ արտահանձնումը պայմանավորված է այդ անձին հետապնդելով՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ:

ՀՀ փաստաբանների պալատի համաձայն՝ Լապշինի դեպքում  Ադրբեջանը իրականացնում է անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների եւ մասնագիտական գործունեության հետ:

Լապշինի հետապնդումը հակասում է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19):

Այս հիմքերը հաշվի առնելով՝ Բելառուսը չէր կարող Ալեքսանդր Լապշինին հանձնել Ադրբեջանին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: