ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պայքարի մեջ է մտնում դատարանների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ երկրում դատարանները քաղաքականացված են: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի իրավապահ մարմինների կոնֆերանսում ելույթի ժամանակ:

«Ես երբեք չեմ ցանկանում դատարանն անվանել կողմնակալ և չեմ անվանի: Եվ մենք դեռ որոշում չունենք: Սակայն դատարանները քաղաքականացված տեսք ունեն, և մեր դատական համակարգի համար հիանալի կլիներ, եթե նրանք (դատավորները) կարողանային կարդալ փաստաթղթերը և անեին ինչ անհրաժեշտ է»,- ասել է Թրամփը:

Նախագահը պարզաբանել է, որ օրինակ իր ներգաղթյալների մասին հրահանգները «գրված են հոյակապ, և դրանցում ամեն ինչ հասկանալի է», սակայն դատական լսումների ժամանակ հնչել են մեկնաբանություններ հարցերի շուրջ, որոնք փաստաթուղթը չի պարունակում: Նա կրկնել է, որ հրահանգները վերաբերվում են միայն անվտանգության ապահովմանը, քանի որ ահաբեկչության սպառնալիքը «շատ ավելի լուրջ է, քան շատերին թվում է»:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը մերժեց բավարարել Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջը՝ բեկանել Սիեթլի դաշնային դատարանի վճիռը, որով կասեցվել է Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին:

Սպիտակ տան ղեկավարի սահմանած արգելքը կասեցնելու որոշում է կայացրել Սիեթլի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբարտը։ Նրա պնդմամբ, ներգաղթը սահմանափակող հրամանագիրը կրոնական խտրականության տեսանկյունից հակասում է ամերիկյան Սահմանադրությանը, բացի այդ, ըստ դատավորի, Միացյալ Նահանգները մեծ վնաս են կրել որոշումն իրականացնելու պատճառով։

Ի պատասխան Դոնալդ Թրամփը Ռոբարտին անվանել է «այսպես կոչված դատավոր», իսկ նրա՝ նախագահական հրամանագիրը չեղարկելու որոշումը՝ անհեթեթություն։

«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել», - գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը: Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 27-ի հրամանագրով 90 օրով արգելափակվում է 7 երկրների` Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն Ամերիկա, 120 օրով դադարեցվում է փախստականների մուտքը ցանկացած այլ երկրից և անորոշ ժամկետով կասեցվում սիրիացի փախստականների ներգաղթը:

Նշենք, որ համաձայն Public Policy Polling (PPP) ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքների՝ Թրամփի ստորագրած աղմկահարույց միգրացիոն հրամանագրին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ում հարցվածների 47%-ը, իսկ 49%-ը դեմ է եղել փաստաթղթին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: