ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի «սև ցուցակն» ամենառադիկալն է

wattelectricalnews.com

Այսօր միջազգային հարաբերություններում լայնորեն կիրառվում է «սև ցուցակների» պրակտիկան՝ որպես նախազգուշացնող միջոց՝ զերծ մնալու այս կամ այն պետության համար անցանկալի համարվող գործողություններից: Սև ցուցակներ ունեն գրեթե բոլոր պետությունները, որտեղ հայտնվում են այն ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, որոնց գործունեությունը, ըստ տվյալ պետության, վտանգում է իր ազգային անվտանգությունը:

Նման սև ցուցակներից շարքային քաղաքացիների համար թերևս ամենաակտուալը չճանաչված պետությունների դեմ գործող սև ցուցակներն են, որոնցում հայտնվելու համար բավարար է ուղղակի այցելել այդ պետություն: Սակայն խորհրդանշական է, որ եվրոպական երկրները նման պրակտիկա չեն կիրառում և հաղորդակցությունը Կիպրոսի կղզու երկու հատվածների, Սերբիայի և Կոսովոյի միջև բաց է։ Դրա փոխարեն, սև ցուցակները գործում են հետխորհրդային տարածքում։ Այսպես, եթե Դուք այցելել եք Աբխազիա կամ Հարավային Օսիա Ռուսաստանի տարածքից, չեք կարող այլևս այցելել Վրաստան: Իրենց անձնագրում ռուս-աբխազական կամ հարավօսական սահմանը հատելու մասին կնիք ունեցող անձիք եթե այնուամենայնիվ փորձում են այցելել Վրաստան՝ ենթարկվում են պատասխանատվության՝ առաջին անգամ տուգանք, երկրորդ անգամ քրեական պատասխանատվության՝ մինչև 5 տարի ազատազրկմամբ:

Այս պրակտիկան վերջին տարիներին լայնորեն կիրառվում է նաև Ուկրաինայում. առանց ուկրաինական իշխանությունների հետ նախապես համաձայնեցնելու Ղրիմ այցելությամբ Դուք այլևս կորցնում եք այդ երկիր այցելելու հնարավորությունը: Ընդ որում, եթե տվյալ անձը հայտնի մշակութային գործիչ է, Կիևն արգելում է նաև նրա մասնակցությամբ ֆիլմերի, համերգային ծրագրերի ցուցադրությունն ուկրաինական հեռուստատեսությամբ:

Թերևս հետխորհրդային երկրներից այս հարցում ամենալիբերալը Մոլդովան է: Այս երկիրն համատարած արգելք չի ստեղծում իր տարածքի նախկին մաս հանդիսացող Մերձդնեստրի չճանաչված հանրապետություն կամ Գագաուզիա օտարերկրացիների այցի համար, սակայն եթե դուք հրապարակավ քաղաքական հայացքներ եք հայտնում հակամարտության մասին՝ հօգուտ չճանաչված հանրապետության, մի քանի տարով կարող եք Մոլդովայում անցանկալի անձ հռչակվել:

Չճանաչված երկրների դեմ սև ցուցակներից առավել հայտնին Ադրբեջանի սև ցուցակն է, որում հայտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած այն օտարերկրացիները, ովքեր իրենց այցը չեն համաձայնեցրել Բաքվի հետ: Այդ ցուցակում ներառված անձը չի կարող այլևս այցելել Ադրբեջան, քանի դեռ իր այդ «սխալի» համար ներողություն չի խնդրել Բաքվից: Ադրբեջանի սև ցուցակը, ինչպես ցույց է տալիս Լապշինի դեպքն, ամենառադիկալն է: Միջազգային պրակտիկայում մեզ չհաջողվեց գտնել այնպիսի դեպք, երբ չճանաչված պետություն այցելելու համար օտարերկրացու հանդեպ միջպետական հետախուզում  հայտարարվեր և այնուհետև արտահանձնվեր «սև ցուցակ» կազմողներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: