ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերը կիրականացնի թուրք-գերմանական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությունը

camogie.rssing.com

Թուրքիայի քաղաքացի, աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը արժանացել է  Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությունը կատարելու պատվին:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sozcu» թերթի կայքին բացման արարողության ժամանակ Գյուլերն ու գերմանացի կինոօպերատոր Յուրգեն Յուրգեսը պատվո շքանշաններ են ստանալու:

Կինոփառատոնն  ընթանալու է  մարտի 4-12-ը: Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը:  Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով:

Աղբյուրը տեղեկացնում է, որ կինոփառատոնի շրջանակներում խաղարկվելու են «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ: Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում  է 10 ֆիլմ:

Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: