ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում անփոփոխ է. ադրբեջանական ԶԼՄ-ները սխալ են թարգմանել դեսպանի խոսքը

APA

Հունաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը`ընդգծելով, որ փետրվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները սխալ են թարգմանել իր խոսքը:

«Հունաստանը սատարում է միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նախորդ հինգշաբթի Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միությունում իմ ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ հարցը սխալ է թարգմանվել: Իմ միտքը լիարժեք չի արտացոլվել: Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրադրություն: Հարցը համբերություն է պահանջում»,- ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է դեսպանը:

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: