ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան

nankr.am

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին:

Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, որ Սահմանադրության հանրաքվեի մասին երկխոսությունը թույլ կտա առաջ տանել համատեղ քննարկումների օրակարգը:

Ողջունելով խորհրդարանի նախագահին՝ Էլենի Թեոխարիուսը իր տպավորություններն է կիսել այսօրվա այցից առաջնագիծ և նշել, որ տպավորված է զինվորների մոտ տիրող ոգուց:

«Այստեղ ես տեսնում եմ բարգավաճում ու առաջընթաց: Եվ հպարտ եմ Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ նրանք ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և պետությունը զարգացնելու համար», - նշել է Էլենի Թեոխարիուսը:

Խոսելով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ առաջնային տեղ է տրվել անվտանգությանը:

«Ժողովրդավարությունը և ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն», -ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

«Մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաև ժողովրդավարության համար», - արցախցիների կամքի մասին կարծիք է հայտնել ԵԽ պատգամավորը:

Հանդիպմանը խոսվել է նաև Կիպրոսի խնդրում վերջերս արձանագրված տեղաշարժերի ու սպասումների մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: