ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանը նշել է, թե որ դեպքում Հայաստանը կօգտագործի «Իսկանդերները»

Հայաստանը «Իսկանդերները» կիրառելու մասին որոշում կընդունի կախված իրադարձությունների զարգացումից: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անդառնալի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ կիրառվում է այն: Հետևաբար, «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը կընդունվի կապված իրավիճակի զարգացումից: Ամեն դեպքում մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպիչ զենք է: Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցման վերանայում, սակայն այդ զենքն իր հնարավորություններով այնպիսին է, որ պետք է ցանկացած տաք գլուխ սառեցնի որոշումներ ընդունելու ժամանակ», - նշել է Սարգսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: