ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հաջողության բանաձևը

Facebook/ Vigen Sargsyan

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը խառնակչություն է որակում ընդդիմախոսների՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունները։ Նա նշել է, որ անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում Հայաստանի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից, հայտնում է Panorama.am:

«Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն:

Ռազմավարական դաշնակցային հարաբերությույններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում:

Հաջողության բանաձևն է` գիտելիք, չափվածություն, հետևողական աշխատանք, հմուտ թիմ:

Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական մտադրություններն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ի նպաստ հավասարակշռված և Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»,-գրել է Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Վիգեն Սարգսյանը գրառմանը կցել է իր պաշտոնավարման ընթացքում տարբեր երկրների առաջնորդների հետ հանդիպման լուսանկարները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: