ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխնախագահի պաշտոնն Իլհամ Ալիևի յուրահատուկ նվերն է կնոջն ամուսնության տարեդարձի կապակցությամբ

Mehriban-aliyeva.az
Այս տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամուսնության տարեդարձի կապակցությամբ իր կնոջը յուրահատուկ նվեր է մատուցել՝ նրան նշանակելով փոխնախագահի պաշտոնում: Այս մասին գրում է ամերիկյան «Վաշինգտոն փոստ»-ը:

Հոդվածի հեղինակ Ամանդա Էրիկսոնի խոսքով, երբ Ալիևը լքի նախագահի պաշտոնը, նրա փոխարեն նախագահ կդառնա նախորդ աշնանը կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխնախագահ նշանակված 52-ամյա Մեհրիբան Ալիևան:

«Ամենայն հավանականությամբ, Մեհրիբանը կսկսի վերահսկել նաև նախարարների կաբինետը»,- նշվում է հոդվածում:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի: 2009-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում էլ հանվել էր նախագահի թեկնածություն դնելու և ընտրվելու թվաքանակի սահմանափակումը: Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանվել է նաև նախագահի թեկնածուների համար սահմանված տարիքային սահմանափակումը, ինչն էլ ճանապարհ է հարթում Ալիևների 19-ամյա որդու համար՝ նախագահի պաշտոնը հորից որդուն փոխանցելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: