ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել և խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները, որով պատգամավորները անցյալ տարի պարգևատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս պարգևին են արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամներ Յացեկ Սարիուս-Վոլսկին, Կնուտ Ֆլեկենշտեյնը, Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համա-գործակ¬ցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է նաև Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը, ով Հայաստանի պետական այդ բարձր պարգևին արժանացել է Հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլզ Թաննոքը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

21758_b.jpg (1000×717)

21762_b.jpg (1000×704)

21759_b.jpg (1000×661)

21757_b.jpg (1000×654)

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: