ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր սկանդալ թուրք-գերմանական հարաբերություններում. Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

rbc.ua

Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն գերմանական իշխանությունների կողմից Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելութի չեղարկման պատճառով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքային իշխանություններն արգելել են միջոցառման անցկացումը:

Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարարն իր դժգոհությունն էր հայտնել Բոզդաղին Թուրքիայում  գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակցի կալանավորման առնչությամբ և ընդգծել, որ Գերմանիայում տեղի թուրքերի շրջանում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնող ու խոսքի ազատություն պահանջող թուրք պաշտոնյաները պարտավոր են նույն խոսքի ազատությունն ու օրենքի գերակայությունն ապահովել նաև Թուրքիայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    24°  11° 
    23.05.2024
    24°  13° 
    24.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: