ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն մարտի 13-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սպասում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ մարտի 13-ին, երբ մանկունիանցիները Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կհանդիպեն «Չելսիի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել «Սենթ Էթիենի» հետ Եվրոպայի լիգայի խաղում ստացած ծնկատակի ջլի վնասվածքից։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով football.ua-ին։

«Մխիթարյանը դեռ խաղից դուրս է։ Նա չի վերականգնվել։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա վերջին պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ»,- հայտարարել է Մոուրինյոն «Բորնմուտի» հետ հանդիպումից առաջ։

Մխիթարյանն արդեն բաց է թողել «Սաութհեմպտոնի» հետ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Դատելով Մոուրինյոյի խոսքերից՝ նա չի կարողանա մասնակցել նաև «Բորնմուտի» ու «Ռոստովի» հետ խաղերին, որոնք կկայանան համապատասխանաբար մարտի 4-ին և 9-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: