ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են լեհերը դեմ իրենց հայրենակից Տուսկին

Geert Vanden Wijngaert / AP

Եվրոպան մասնատման ուղու վրա է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկին վերընտրվելուց հետո: «Եվրամիությունում գերակշռում է մի երկիր: Ակնհայտ է, որ դա Գերմանիան է», - հայտարարել է Կաչինսկին՝ նշելով, որ որոշ քաղաքական գործիչների վրա մեծ ճնշում է գործադրվում:

Կաչինսկին միևնույն ժամանակ նշել է, որ Լեհաստանը մնում է Եվրամիության հետևողական կողմնակից, խոսք չի գնում միությունից դուրս գալու մասին, բայց չի կարելի ղեկավար պաշտոնում ընտրել մի մարդու, որին չի աջակցել նրա ազգային կառավարությունը: Տուսկն, իր հերթին, Վարշավային կոչ է արել չայրել կամուրջները ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նա նշել է, որ կաշխատի Եվրամիության յուրաքանչյուր երկրի հետ և կփորձի կանխել Լեհաստանի քաղաքական մեկուսացումը Բրյուսելից:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ ԵՄ անդամ 28 պետություններից 27-ի ղեկավարները քվեարկել են Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ազգությամբ լեհ Դոնալդ Տուսկի վերընտրվելու օգտին: Լեհաստանը, որը դեմ էր Տուսկի թեկնածությանը, հրաժարվել է ստորագրել այդ մասին Եվրամիության գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը: Լեհական ներկայիս իշխանությունները Տուսկին (2007-2014 թվականներին զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի պաշտոնը) մեղադրում են միջազգային գործչի անկողմնակալության կոդեքսի խախտման և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Մասնավորապես, Վարշավային վրդովեցրել է նախկին պաշտոնյայի կողմից Լեհաստանի դատական համակարգի փոփոխությունների, մամուլի ազատության սահմանափակման, միգրանտների քվոտաներից հրաժարվելու քննադատությունը: Բացի այդ, Յարոսլավ Կաչինսկին համարում է, որ Տուսկի վրա է ընկած 2010 թվականին Սմոլենսկում ավիավթարի ժամանակ իր երկվորյակ եղբայր Լեհ Կաչինսկու մահվան քաղաքական պատասխանատվությունը:

Նման պայմաններում Վարշավան Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկել է այլ թեկնածուի` Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկիին:  Տուսկի դեմ այս արշավը սկսելով՝ լեհական իշխանությունները հստակ գիտակցում էին, որ խանգարել Տուսկի վերանշանակմանն իրենց չի հաջողվի. նույնիսկ Հունգարիան, որը ևս բավականին եվրահոռետես քաղաքականություն է վարում, չի աջակցել Լեհաստանի այս նախաձեռնությունը:

Վերլուծաբանների կարծիքով՝ այս կերպ լեհական իշխանությունները փորձում են ստվեր գցել Տուսկի վրա, ով ԵՄ-ում իր աշխատանքն ավարտելուց հետո 2020 թվականին կարող է իր թեկնածությունն առաջադրել Լեհասատանի նախագահական ընտրություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: