ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախ ժամանակավոր լինելուց՝ ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտին օգտակար կլինի Հայաստանի համար

Բիշքեքում Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները որոշում են կայացրել մեկնարկել աշխատանքները Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ժամանակավոր ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ: Այդպիսի տնտեսական տարածքի ստեղծումը, բնականաբար, ուղղակիորեն բխում է ՀՀ շահերից, քանի որ, փաստացի, Հայաստանն է միակ երկիրը ԵԱՏՄ կազմում, որը սահմանակից է Իրանին։ Ազատ տնտեսական գոտին կնպաստի թե՛ ՀՀ դերակատարության աճին ԵԱՏՄ ներքո, թե՛ ուղղակի տնտեսական օգուտներ կբերի։

Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ԵԱՏՄ մտադրությունը, սակայն ինքնին հետաքրքիր է, և ոչ միայն ՀՀ դերակատարության մասով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Առևտրի գծով նախարար Վերոնիկա Նիկիշինան բացատրել է ժամանակավոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշումը նրանով, որ նախքան Իրանի հետ համապարփակ ազատ առևտրային հարաբերությունների անցման պայմանագրի կնքումը, ժամանակավոր ազատ տնտեսական գոտին հնարավորություն կտա ցածր մաքսային վճարներ կիրառել նաև այսպես ասած «ավելի վաղ շրջանի բերքահավաքի» ապրանքների ու ծառայությունների նկատմամբ:  Այլ խոսքերով, Իրանի հետ ժամանակավոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակը հետագա՝ խորը և համընդգրկուն տնտեսական պայմանագրային հարաբերությունների անցման փորձ է:

Եթե դիտարկենք Իրանի հետ նմանատիպ միջանկյալ պայմանագրի կնքման նպատակը, կարելի է առաջ քաշել մի քանի հիմնական տարբերակներ: Առաջին հերթին, չի բացառվում, որ կողմերի միջև երկուստեք կան մի շարք հարցերի շուրջ որոշ անհամաձայնություններ, որոնք միգուցե ծրագրվում է ներկայացնել գործնական քննության, պրակտիկ կիրառման մեջ փորձել դրանց հաղթահարման ուղիները: Երկրորդ հնարավոր խնդիրը, որն այսօր Իրանի հետ հարաբերություններ կառուցող ցանկացած կողմ հաշվի է առնում, այդ երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման հավանականությունն է, որի մասին Թրամփի ադմինիստրացիան բավական հաճախ խոսում է: Եվ ի վերջո, ԵԱՏՄ անթաքույց նպատակներից է միության աշխարհագրական ընդլայնումը, և չի բացառվում, որ Իրանը ԵԱՏՄ-ին ինտեգրելու հավանականությունը ևս դրված է այս ողջ գործընթացի տեսլականում:

Ինչպիսին էլ լինի ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտին իր բովանդակությամբ և ժամկետներով, այն Հայաստանի համար կրկնակի օգտակարություն կարող է ունենալ: Մի կողմից Հայաստանը, որպես Իրան-ԵԱՏՄ կապող ցամաքային ուղի, կարող է օգտվել ինչպես Իրանից Հայաստան եկող մատչելի ապրանքների ու ծառայությունների, այնպես էլ դեպի Իրան հայկական արադրությունն ուղղորդելու տեսանկյունից: Մյուս կողմից, նույնիսկ ժամանակավոր լինելու պարագայում, Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտին կարող է խթանել բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, որոնք մշտապես եղել են հայ-իրանական փոխհարաբերությունների դիտակետում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: