ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կօգտվի Իրանի և Ռուսաստանի մերձեցումից

theyeshivaworld.com

Իրանի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացման ֆոնին վերջին շրջանում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը բավականին ակտիվացել է: Այսպես, մարտի վերջին նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել ավելի քան 10 համաձայնագիր: Ինչպես հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ռուսաստանն ու Իրանը քննարկում են արդյունաբերությունում 10 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ նախագծերի իրացումը՝ գլխավորապես նավթագազային ոլորտում: Բացի այդ, վերջնական փուլում են գտնվում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի շուրջ քննարկումները: Հաղորդվում է, որ այն կարող է պատրաստ լինել արդեն մարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցին ընդառաջ:

Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ակտիվացել է նաև քաղաքական ոլորտում: Մասնավորապես Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների արդյունքում  Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել Է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր: «Այսօրվա խորհրդակցությունների շնորհիվ շատ կարևոր արդյունքը դարձավ երաշխավոր երկրի կարգավիճակով համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրելու Իրանի պատվիրակության որոշումը», - ասել ՌԴ նախագահի սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած մամուլի ասուլիսում:

Ռուս-իրանական հարաբերություններում նման դրական դինամիկա է արձանագրվում հակառակ փորձագետների այն կանխատեսումների, որ Մոսկվան պատրաստվում է զոհաբերել Իրանի հետ համագործակցությունն ի շահ Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման: Պետք է խոստովանել, որ սա, թեև ոչ պաշտոնական մակարդակում, սակայն որոշակի բացասական ֆոն էր առաջացրել երկու երկրների միջև հարաբերութուններում: Սակայն Թեհրանն ու Մոսկվան շարունակում են զգալ միմյանց կարիքը:

Իրանի համար Ռուսաստանի հետ մերձեցումն առավել կարևորվում է ԱՄՆ-ի հետ առճակատման հերթական խորացման և Իրանի դեմ տարածաշրջանում ռազմական դաշինք ստեղծելու ամերիկա-իսրայելական ծրագրերի համատեքստում:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն իր հերթին սիրիական համակարտության հարցում միջազգային ասպարեզում ազդեցիկ դաշնակիցների կարիք ունի: Այս հարցում Իրանը սիրիական ղեկավարության և ամբողջ աշխարհի շիանների վրա ունեցած ազդեցությամբ թերևս անփոխարինելի է:

Նշենք, որ ռուս-իրանական համագործակցության խորացումը բավականին նպաստավոր է Հայաստանի համար: Հենց Հայաստանը կապող օղակ կհանդիսանա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացմանը, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի տնտեսական դերի մեծացմանը: Նշենք, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ մտադիր է Հայաստանի օգնությամբ փոխանակման գործարքներով հարթել դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները։    

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: