Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալների աճը․ մեկնաբանում են Եվրասիական Զարգացման Բանկից
2016 թվականը հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների առումով կարելի է հաջողված տարի համարել: Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական տվյալները: Իհարկե, շատ անգամ հարցեր են բարձրացվել, թե արդյոք այս իրավիճակը կապված է Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության գործոնի հետ: Սակայն, ըստ երևույթին, ավելի ողջամիտ է քննարկվող թեման ներկայացնել մասնագետների մոտեցումների և համապարփակ գնահատականների հիման վրա:
Այսպես, «Արմեդիա» ՏՎԳ-ի համար «2016 թ.-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալների աճի պատճառները» վերնագրով վերլուծություն է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) ֆինանսական վարկերի գծով տնօրեն Ալիշեր Միրզոևը:
Ըստ այդ հոդվածի՝ Հայաստանից 2016 թ.-ի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն աճել է 52%-ով` համեմատած նախորդ տարվա ցուցանիշի 26.7% անկման հետ: Միաժամանակ, փորձագետը նշում է, որ շատ կարևոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ այս աճը հիմնականում պայմանավորված է արտահանվող արտադրանքի ֆիզիկական ծավալների աճով: «Հիմնական դերակատարումն արտահանման ընդլայնման մեջ ունեցել է ալկոհոլային խմիչքների, պարենային ապրանքների՝ հատկապես մրգի և բանջարեղենի, ադամանդի և տեքստիլ արտադրանքի ծավալների մեծացումը», - ասվում է հոդվածում:
Եթե, այնուամենայնիվ, ընդգծենք Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճի հիմնական պատճառները, հեղինակն իր նյութում բաժանում է դրանք մի քանի կետերի: Առաջին հերթին, դա պետությունների երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ցածր բազան է, երկրորդը` Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի, ինչպես նաև Եվրոպական Միության հետ, որը նկատվում է 2015-2016 թվականներին: Դա նաև դրամի իրական փոխարժեքի թուլացումն է ՌԴ ռուբլու նկատմամբ և, իհարկե, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական ազդեցությունը:
Պետք է նշել, որ եթե վերոնշյալ առաջին երկու գործոնները անկանխատեսելի են, ապա այն գործոնները, որոնք կապված են ռուբլու նկատմամբ դրամի փոխարժեքի հետ, Միրզոևի գնահատմամբ, հանգեցրել են հայկական ապրանքների գնային մրցունակությանը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելը քաղաքականապես հաշվարկված էր Հայաստանի Հանրապետության կողմից, ինչն արդյունավետ հաշվարկ դուրս եկավ:
Միրզոևի մեկնաբանություններում նշվում է, որ «անդամակցումը ԵԱՏՄ-ին և ռուսական 30% մաքսի վերացումը թանկարժեք քարերի համար զգալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի մշակված ադամանդների արտահանման վրա: Ըստ նախնական տվյալների՝ 2016 թ.-ին ադամանդների արտահանումը դեպի ՌԴ աճել է 3.5-4 անգամ՝ 2015 թ.-ի համեմատ»:
Ալիշեր Միրզոևը նաև նշել է, որ զգալի աճել է ալկոհոլի արտահանումը (55-60%)՝ հիմնականում պայմանավորված 2015 թ.-ի ցածր բազայով, որի արդյունքների համաձայն, Ռուսաստանում ալկոհոլի մատակարարման 40% նվազեցում էր նկատվել: Թուրքական գյուղատնտեսական մթերքների արտահանման վրա դրված Ռուսաստանի սահմանափակումները ևս տեղ բացեցին հայկական ապրանքների մուտքի համար, ինչի արդյունքում հայկական բանջարեղենի և մրգի արտահանումը Ռուսաստան մինչ 2016 թվականի վերջն աճեց 210% և 54.9%-ով համապատասխանաբար, իսկ լոլիկի արտահանումն, օրինակ, աճեց 37 անգամ, խաղողինը`11 անգամ»:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ