ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 534,16 դրամ ԱՐԾԱԹ - 265,68 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 787,8 դրամ

Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ․ Արցախ մեկնող ռուս բլոգեր

PanARMENIAN

Մի շարք ռուս բլոգերներ և լրագրողներ՝ հակառակ Ադբեջանի «Սև ցուցակի», որոշել են այցելել Արցախ և կանխավ հայտարարել են այդ մասին։ Նրանց թվում են Անտոն Նոսիկը, Անտոն Մերկուրովը, Սվետլանա Բոլշակովան։ Ծրագրված է, որ նրանք այսօր՝ մարտի 19-ին կժամանեն Արցախ։

Արցախ այցից առաջ ռուս հայտնի բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը գրառում է կատարել իր բլոգում։ «Առավոտյան մեկնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, նույն ինքը՝ հնագույն հայկական Արցախ։ Կարծիք կա, որ ցանկացած ոք, ով մուտք է գործում այնտեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինձ դա չի մտահոգում, քանի որ Ադրբեջանի գոյությունը, որպես սուվերեն պետություն, ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն։ Ինչպես այդ պետությունը գոյություն չուներ մինչև 1918 թվականը, այնպես էլ հետագա դարերում քարտեզը հիանալի կարող էր դիմանալ առանց դրա։ Ափսոս, որ այդ հիանալի հնարավորությունը բաց է թողնվել»,- գրել է Նոսիկը՝ հավելելով, որ այն երկիրը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ, արժանի չէ, որ իր կարծիքը հաշվի առնեն։

Նա նաև նշել է, որ միայն բնական ռեսուրսներն են ապահովում այս պետության գոյությունը, և հարց է՝ ինչ կլինի, երբ դրանք սպառվեն։

Բլոգերների և լրագրողների այցն Արցախ կազմակերպվել է, որպես բողոքի ցույց Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և արտահանձնման դեմ։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 11.27 կմ/ժ
20 C°
 
11°  23° 
28.05.2017
12°  25° 
29.05.2017
Հարցում

Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտակա 10 տարում: