ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նոր զարթոնք»-ը Թուրքիայի հայերին կոչ է արել դեմ քվեարկել Թուրքիայում կայանալիք հանրաքվեին

Agos

Թուրքիայում  հայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը կոչ է արել Թուրքիայի հայերին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Ակօս» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության մեջ «Նոր զարթոնքը» նշել է, որ Թուրքիան դարձել է բռնապետություն, որտեղ  ընդդիմադիր պատգամավորները կալանավորվում են, լրագրողներն ու գիտնականները կամ ձերբակալվում կամ ազատվում են աշխատանքից, ընդդիմադիր թերթերը, ռադիո և հեռուստաալիքներն ու կայքերը փակվում են, մարդիկ բանտ են նետվում սոցցանցերում մեկնաբանություններ գրելու պատճառով, փոխանցում է Ermenihaber-ը:

Նշվում է նաև, որ 2016թ.-ի ընթացքում Թուրքիայում մեկ անձի հրամանով տասնյակ քրդական քաղաք է ավերվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են, հարյուրավորները՝ սպանվել:

«Ապրիլի 16-ին անցկացվելիք հանրաքվեին մենք՝ հայերս, «ո՛չ» ենք ասում ռասիստական, կրոնական և միահեծան բռնապետական վարչակարգին, որ ցանկանում են հաստատել:

«Ո՛չ» ենք ասում  ամեն պատեհ առիթով Հայոց ցեղասպանությունը ժխտող և  մեզ անդադար օտարելու հաշվին հասարակության մեջ բևեռացումը  խորացնելով իշխանությունն ամրապնդել ցանկացողներին»,- նշված է հայտարարության մեջ:  

Նրանց խոսքով՝ ապրիլի 16-ը կարող է դառնալ այդ խավար շրջանից դուրս գալու սկիզբը:

«Մենք՝ հայերս, հավասարության, ազատության, խաղաղության և արդարության պահանջը բարձրացնելու, ԱԶԿ-ի քաղաքականությանը պատասխան տալու համար գնանք քվեարկության և «Ո՛չ» ասենք»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: