ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական Հանձնաժողովի մամուլի խոսնակ. ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը

www.politika.rs

Եվրոպական Հանձնաժողովի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:

Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայրը, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները չէին հրավիրվել դիտորդություն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը  ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցով: Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայության՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ  իրավախախտումների ավելի քիչ դեպքեր:

Եվրոպական միությունը հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային: Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան  ընտրված նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝  ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝  հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես  նաև Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության ու Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակը»: 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: