ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում

Asparez

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարևոր էին ոչ միայն նրանով, որ առաջինն էին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, այլ նաև նրանով, որ դրանք, անկասկած, կթողնեն իրենց դրական հետքը Հայաստանում նոր, ավելի կայացած քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացի վրա:    

Ու թեպետ ընտրությունների մասին վերլուծությունները շատ են ու բազմաբաղադրիչ, դրանցում գրեթե անդրադարձ չկա այն ազդեցությանը, որ այս ընտրությունները կունենան մեր երկրի քաղաքական մշակույթի վրա:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները նոր էին նրանով, որ դրանք ընտրություն չէին «սևի և սպիտակի» միջև: Սա դրական հատկանիշ է՝ բնորոշ կառավարման խորհրդարանական համակարգին, երբ չկա բացարձակ հաղթող կամ պարտվող, և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ կարող է պայքարել և ստանալ հանրության քվեն:

«Սև և սպիտակի» ընտրության բացակայությամբ էր թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ ընտրություններից հետո խորհրդարան չանցած ուժերից և ոչ մեկը չգնաց սովորական դարձած՝ ժողովրդին փողոց դուրս բերելու ճանապարհով: Ըստ էության, սա քայլ առաջ էր նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:

Մեծամասնական ընտրական համակարգից անցումը համամասնական համակարգի, ինչն առաջին անգամ դրսևորվեց այս ընտրություններում, թույլ կտա աստիճանաբար փոխել իրենց ընտրությունն անձերով պայմանավորելու մեր հանրության սովորությունը: Այս համակարգի հետագա զագացումն իր հերթին կնպաստի մեր երկրում ինստիտուտների լիարժեք զարգացմանը և կայացմանը, որոնց արդյունավետ գործունեությունն այլևս գլխավորապես պայմանավորված չի լինի այս կամ այն անձի գործոնով:

Այս ընտրություններն աչքի ընկան դիտորդների աննախադեպ թվով՝ որոնցում ընդգրկված էին ինչպես տեղական, միջազգային դիտորդներ, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցներ:  Սա ինքնին արդեն  խոսում է այն մասին, որ մեր հասարակության ավելի շատ ներկայացուցիչների մոտ է սկսում զարգանալ քաղաքացիական պատասխանատվության զգացողությունը, երբ իրենք իրենց պատասխանատու են զգում երկրի հետագա ճակատագրի համար՝ չօտարելով իրենց քաղաքական գործընթացներից: Սա միտում է, որը շատ կարևոր է երկրում ժողովրդավար, կայացած քաղաքական մշակույթի ձևավորման համար:

Իհարկե, վեր նշված գործոնները դրական են, սակայն դրանց վերջնարդյունքը չի կարող լինել ամբողջական, եթե չտարվի հետևողական աշխատանք սկսածը շարունակելու և ամրապնդելու ուղղությամբ:  Իսկ դրան հասնելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հասարակության և քաղաքական տարբեր ուժերի միջև լինի ակտիվ երկխոսություն, որպեսզի վերջիններս պարբերաբար հաղորդակից լինեն առկա մտահոգություններին, իսկ հանրությունն էլ իրեն օտարված չզգա քաղաքական գործընթացներից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: