Բրեքսիթի հանրաքվեն ՄԲ-ում ազգայնականության դրսևորման պլատֆորմ ծառայեց. Արիս Գեորգոպուլոս (ԲԱՑԱՌԻԿ)
Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Նոթինգեմի համալսարանի իրավունքի ֆակուլտետի եվրոպական և հասարակական իրավունքի դասախոս, գիտությունների դոկտոր, Աթենքի փաստաբանների կոլեգիայի անդամ Արիս Գեորգոպուլոսի հետ:
- Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց Լիսաբոնի 50-րդ հոդվածի դրույթների իրականացման մեկնարկի մասին, իսկ դա նշանակում է, որ Եվրամիությունից Բրիտանիայի անջատման գործընթացն արդեն սկսվել է: Ի՞նչ եք կարծում, որո՞նք կլինեն բրիտանական կառավարության հիմնական խնդիրները «ապահարզանի» երկամյա գործընթացի ընթացքում և որո՞նք կլինեն հիմնական դժվարությունները, որոնց առջև կկանգնի Բրիտանիան:
- Սա շատ բարդ գործընթացի սկիզբ է: Գոյություն ունեն տարբեր մարտահրավերներ, որոնց առջև կկանգնեն կառավարությունը և բանակցությունների բոլոր մասնակիցները: Միացյալ թագավորության տեսանկյունից` հիմնարար խնդիր կլինի վերջին ավելի քան 40 տարիների ողջ օրենսդրական բազայի վերանայումն՝ այնպես, որ դա ուժի մեջ մնա նաև Եվրամիությունից Միացյալ թագավորության դուրս գալուց հետո:
Այդ գործընթացը, որն անվանել են «Չեղարկման մեծ օրենք» այժմ քննարկվում է պառլամենտներում (Խոսքը գնում է 1972թ. ընդունված Եվրոպական համայնքների մասին ակտը չեղարկելու վերաբերյալ, որը Մեծ Բրիտանիայի տարածքում ԵՄ օրենսդրությունը ուժի մեջ էր մտցրել) : Դա կլինի առաջին մարտահրավերը: Առաջին խնդրի գործնական պահն այն է, թե ինչպես մենք այդ ամենը կներառենք Մեծ Բրիտանիայի իրավական կարգի մեջ, ինչպիսի մեխանիզմներ կգործադրենք: Ապա գալիս է այդ կարգավորող հարցերի քննարկման գործընթացը և ընտրությունը` նրանցից որը պահպանել, իսկ որը` ոչ:
- Դուք արդեն խոսեցիք «Չեղարկման մեծ օրենքի» մասին: Այդ օրինագծի կապակցությամբ կան բացարձակապես տարբեր կարծիքներ: Ո՞րն է ձեր մոտեցումը:
- Նախևառաջ, ես կարծում եմ, որ «Չեղարկման մեծ օրենքը» (ես օգտագործում եմ «Փոփոխման մեծ օրենք» եզրույթը) կփոխարինի ԵՄ-ի ողջ 40-ամյա դրույթները, մինչև որ օրենսդրական մարմինները և կառավարությունը կորոշեն, թե նորմատիվ բազայի որ մասը պետք է պահպանել, իսկ որը` ոչ: Դա անելու տարբերակներից մեկը (բավականին տեխնիկական) այն է, որ օգտագործվի գործընթացը, որն իր մեջ ներառում է Եվրոպական համայնքների մասին օրենքի հակառակ գործընթացը` գործող իրավաբանական մեխանիզմ, որը փոփոխում է իրավաբանական հրամանները և ըստ էության կիրառում է Եվրամիության իրավունքը ներքին օրենսդրության վրա, թեև, խիստ ասած, դա գտնվում է Անգլիայի, Ուելսի , ողջ Միացյալ թագավորության իրավական կարգից և իրավասությունից դուրս:
Այդպիսով, մենք հակառակ պրոցեսի մեջ կգտնվենք: Հարցն այն է, թե որքանով ազատ կլինի կառավարությունը և գործադիր իշխանությունը այդ փոփոխությունները կատարելու համար, առանց պառլամենտ մտնելու անհրաժեշտության: Թեև կարծում եմ, որ դա անխուսափելի է: Այդ դեպքում հարց է ծագում` ի՞նչ կերպ պառլամենտները կներգրավվեն վերահսկողության որոշակի մակարդակի իրականացման մեջ:
- Մարտի 28-ին Շոտլանդիայի պառլամենտն աջակցեց անկախության մասին հանրաքվեի անցկացմանը: Կարծո՞ւմ եք արդյոք, որ հանրաքվեն կկայանա մոտ ապագայում: Արդյո՞ք դրա արդյունքները կտարբերվեն նախորդ հանրաքվեի արդյունքներից:
- Դա բավականին բարդ հարց է: Իրավաբանորեն խոսելով` կառավարական պայմանավորվածությունների համաձայն, որպեսզի հանրաքվեն ունենա պարտադիր իրավական ուժ, պետք է թույլատրվի Վեսթմիսթերյան պառլամենտի կողմից, այսինքն` Մեծ Բրիտանիան պետք է համաձայնություն տա նման հանրաքվե անցկացնելուն: Դա իրավաբանական ենթատեքստն է, բայց, իհարկե, կա քաղաքական իրականությունը: Այն փաստը, որ Շոտլանդիայի պառլամենտը աջակցում է երկրորդ հանրաքվեի անցկացումը, կարևոր է այն տեսակտից, որ դա դաբրիտանական կառավարության վրա քաղաքական ճնշում է գործադրելու:
Ինչ վերաբերում է մոտ ապագայում հանրաքվեի անցկացման հարցին, մենք պետք է հարց տանք` կանցկացվի՞ դա 50-րդ հոդվածի շուրջ բանակցությունների երկամյա ժամանակահատվածում, թե՞ դրանից հետո: Հիմնականում Շոտլանդիայի Առաջին նախարարի մտադրությունները կայանում էին նրանում, որպեսզի այն անցկացվի մինչև երկամյա ժամկետի ավարտը՝ ակնկալիքով, որ մինչ այդ ԵՄ-Միացյալ թագավորություն ապագա հարաբերությունների կարգավորման չափանիշները և կանոնները պարզ կլինեն:
Խնդիրն այն է, որ բանակցությունների համար երկու տարին շատ կարճ ժամանակահատված է, և շատ հավանական է, որ երկու տարվա ավարտին ոչ ոք չի իմանա, թե ինչպիսին կլինեն Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև հարաբերությունների պայմանները:
Կտարբերվե՞ն հանրաքվեի արդյունքները: Այո’: Անկախության առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդական ժողովրդի մեծամասնությունը, կարծես թե, քվեարկեց հաշվի առնելով տնտեսական հետևանքները`կարծելով, որ անկախությունը բացասաբար կազդի տնտեսության վրա:
Թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, իմ կարծիքով, կախված է այն բանից, թե ինչպես կընթանան բանակցությունները, արդյո՞ք շոտլանդացիները կկանգնեն նույն հարցի առջև երկրորդ անգամ` իրենց ընտրոթյունը կատարել ռացիոնալ տնտեսական չափանիշների հիման վրա, թե՝ ոչ: Որքան ես տեսնում եմ, Բրեքսիթի հանրաքվեն Մեծ Բրիտանիայում ի հայտ բերեց ազգայնականության նոր տեսակ, և դա անգլիական նացիոնալիզմն է:
Չգիտեմ, թե դա ինչպես է ազդել շոտլանդական ընտրազանգվածի վրա: Արդյո՞ք դա կբերի նրան, որ նրանք էլ որոշում կընդունեն, որը հիմնված չի լինի տնտեսական չափանիշների վրա, այլ կունենա ուրիշ, սենտիմենտալ գործոններ, որոնք առաջին հանրաքվեի ժամանակ մեծ դեր չխաղացին: Բայց, ինչպես արդեն ասացի, դեռ դժվար է ասելը:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ