ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոնգրեսական առաջնորդները կոչ են արել ԱՄՆ նախագահին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը

Wikipedia

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները և բարձրաստիճան անդամները`  Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերների հետ միասին կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցն իր ապրիլքսանչորսյան հայտարարությունում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նամակում կոչ է արվում «հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» և նշվում, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու ապագա վայրագությունները»:

«Մենք միանում ենք Կոնգրեսի անդամներին՝ նախագահ Թրամփին կոչ անելով մերժել Թուրքիայի լռեցնելու քաղաքականությունը և ընդունել Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: