ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 534,16 դրամ ԱՐԾԱԹ - 265,68 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 787,8 դրամ

Կասպից ծովի իրավական կարգավիճակը և դրա շուրջ զարգացումները (ՏԵՂԵԿԱՆՔ)

Funtema

Նախորդ շաբաթ Մոսկվայում անց են կացվել Կասպից ծովի իրավական ստատուսի հարցի շուրջ խորհրդակցություններ: Կողմերը հաստատել են Կասպից ծովի ավազանի երկրների սուվերեն իրավունքների վերջնական որոշման կարևորությունը: Հիշեցնենք, որ Կասպյան ավազանի երկրները հինգն են՝ ՌԴ, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան:

Կասպից ծովի իրավական կարգավիճակը

Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրն առաջացել է 1991թ.-ից հետո՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած անկախ պետությունների և նրանց կողմից Կասպից ծովի աշխարհագրական սահմանների, ռեսուրսների և մակերեսի օգտագործման հետ կապված սեփական մոտեցումների առաջացումով: Ծովի իրավական կարգավիճակի շուրջ Կոնվենցիայի մշակման նպատակով 1996թ. ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ավազանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Հարցի կարգավորման նպատակով մինչ այժմ անցկացվել է չորս գագաթաժողով՝ 2002թ. Աշխաբադում, 2007թ. Թեհրանում, 2010թ. Բաքվում, 2014թ. Աստրախանում և 2016թ. Աստանայում:

Ռուսական մոտեցման համաձայն, ծովի հատակը պիտի բաժանվի և ավազանի յուրաքանչյուր երկիր ինքնիշխան ձևով տնօրինի իրեն բաժին ընկնող մասի ռեսուրսները և տարածքը: Իսկ ծովի մակերևույթը պիտի պահպանվի ընդհանուր օգտագործման հիմունքներով:

Ադրբեջանն առաջարկում է ամբողջական տարանջատում, այդ թվում՝ օդային և մակերեսի տարածքների օգտագործման իրավունքի: Ադրբեջանի դիրքորոշումը կիսում է Թուրքմենստանը:

Իրանն առաջարկում է բաժանել այն հավասար մասերի՝ 20% յուրաքանչյուր երկրին:

Ղազախստանն առաջարկում է սահմանել տարածքային ծով, ձկնորսական գոտի և միասնական ջրային տարածք: Ընդ որում, մակերեսի սահմաններն, ըստ ղազախական մոտեցման, պետք է համընկնեն երկրի պետական սահմանների հետ, իսկ ձկնորսական գոտուն տրվի առանձին կարգավիճակ՝ համաձայնեցված ավազանի մյուս երկրների հետ[1]

 

Կասպյան ավազանի կարգավիճակի լուծումը կարևորվում է էներգառեսուրսների համաշխարհային շուկայի զարգացման նպատակով: Այս իմաստով, կարգավիճակի հարցը հետաքրքրում է ոչ միայն ավազանի երկրներին, այլև՝ Արևմուտքին, հատկապես՝ ԵՄ-ին,  որը էներգակիրների ներկրման տարատեսակ այլընտրանքային ուղիներ գտնելու շահագրգիռ կողմ է: Մասնավորապես Եվրամիության և Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ Տրանսկասպյան գազամուղի կառուցման ծրագրի իրականացումը հնարավոր է միայն ավազանի իրավական կարգավիճակի որոշման պարագայում: Պետք է նշել, որ բացի այն, որ երկրների մոտ կան պատկերացումների որոշակի տարբերություններ՝ կապված կարգավիճակի հետ, իսկ Իրանի պարագայում՝ ռադիկալ տարբերություն (հիշեցնենք, որ Իրանն առաջարկում է հավասար մասերի բաժանել ծովը), խնդրի լուծման գործընթացի համար խոչընդոտ էին նաև Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները: Այս իմաստով, մինչ պատժամիջոցների կասեցումն ու դրանից հետո, իրավիճակ է փոխվել: Սպասելի էր, որ 2016թ.-ի երկրորդ կեսից հատկապես, կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է ավելի ակտիվ ֆոն ստանային: Մինչդեռ ասել, որ երկրները մոտ են կամ կարող են մոտենալ վերջնական լուծման, այն պարագայում, երբ Իրանի նկատմամբ սանկցիաների վերականգման հավանականությունը մեծ է, ևս իրատեսական չի լինի:

Ավելին, հաշվի առնելով ավազանի երկրների նավատորմերի՝ այդ թվում ռազմական նավատորմի առկայությունը Կասպից ծովում, կարող ենք փաստել, որ խնդիրն այլևս միայն դիվանագիտական շրջանակների հետ չի առնչվում. վտանգ կա, որ այն դիվանագիտականից կտրանսֆորմացվի ռազմական ճգնաժամի՝«Կասպյան ճգնաժամի», ինչի մասին խոսակցություններն ակտիվացել են:

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 52%
Քամի՝ 6.44 կմ/ժ
16 C°
 
12°  23° 
26.05.2017
13°  23° 
27.05.2017
Հարցում

Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտակա 10 տարում: