Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարևոր էին ոչ միայն նրանով, որ առաջինն էին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, այլ նաև նրանով, որ դրանք, անկասկած, կթողնեն իրենց դրական հետքը Հայաստանում նոր, ավելի կայացած քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացի վրա:
Ու թեպետ ընտրությունների մասին վերլուծությունները շատ են ու բազմաբաղադրիչ, դրանցում գրեթե անդրադարձ չկա այն ազդեցությանը, որ այս ընտրությունները կունենան մեր երկրի քաղաքական մշակույթի վրա:
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները նոր էին նրանով, որ դրանք ընտրություն չէին «սևի և սպիտակի» միջև: Սա դրական հատկանիշ է՝ բնորոշ կառավարման խորհրդարանական համակարգին, երբ չկա բացարձակ հաղթող կամ պարտվող, և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ կարող է պայքարել և ստանալ հանրության քվեն:
«Սև և սպիտակի» ընտրության բացակայությամբ էր թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ ընտրություններից հետո խորհրդարան չանցած ուժերից և ոչ մեկը չգնաց սովորական դարձած՝ ժողովրդին փողոց դուրս բերելու ճանապարհով: Ըստ էության, սա քայլ առաջ էր նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
Մեծամասնական ընտրական համակարգից անցումը համամասնական համակարգի, ինչն առաջին անգամ դրսևորվեց այս ընտրություններում, թույլ կտա աստիճանաբար փոխել իրենց ընտրությունն անձերով պայմանավորելու մեր հանրության սովորությունը: Այս համակարգի հետագա զագացումն իր հերթին կնպաստի մեր երկրում ինստիտուտների լիարժեք զարգացմանը և կայացմանը, որոնց արդյունավետ գործունեությունն այլևս գլխավորապես պայմանավորված չի լինի այս կամ այն անձի գործոնով:
Այս ընտրություններն աչքի ընկան դիտորդների աննախադեպ թվով՝ որոնցում ընդգրկված էին ինչպես տեղական, միջազգային դիտորդներ, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցներ: Սա ինքնին արդեն խոսում է այն մասին, որ մեր հասարակության ավելի շատ ներկայացուցիչների մոտ է սկսում զարգանալ քաղաքացիական պատասխանատվության զգացողությունը, երբ իրենք իրենց պատասխանատու են զգում երկրի հետագա ճակատագրի համար՝ չօտարելով իրենց քաղաքական գործընթացներից: Սա միտում է, որը շատ կարևոր է երկրում ժողովրդավար, կայացած քաղաքական մշակույթի ձևավորման համար:
Իհարկե, վեր նշված գործոնները դրական են, սակայն դրանց վերջնարդյունքը չի կարող լինել ամբողջական, եթե չտարվի հետևողական աշխատանք սկսածը շարունակելու և ամրապնդելու ուղղությամբ: Իսկ դրան հասնելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հասարակության և քաղաքական տարբեր ուժերի միջև լինի ակտիվ երկխոսություն, որպեսզի վերջիններս պարբերաբար հաղորդակից լինեն առկա մտահոգություններին, իսկ հանրությունն էլ իրեն օտարված չզգա քաղաքական գործընթացներից:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
- Սփյուռքի հետ ի՞նչ հարաբերություններ ընտրեց ՀՀ քաղաքացին Պետք է ուշադրություն դարձնել, որ Խորհրդարան չանցած այս երեք ուժերն էլ Սփյուռքի մասով նոր գաղափարներ են առաջարկել,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ