ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի վարչապետը հրաժարվո՞ւմ է Brexit-ից

Մեծ Բրիտանիայի վարչապետը երեկ բավական անսպասելի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ բարձրացնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Ավելի ուշ խորհրդարանը կողմ արտահայտվեց համապատասխան որոշմանը: Արդյունքում, հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն և կձևավորվի նոր խորհրդարան, որն էլ պետք է ստանձնի Brexit-ի գործընթացի բեռը: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Բրիտանիայի վարչապետի նպատակներն այնքան էլ միանշանակ չեն:

 Հիշենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիատանիայի դուրս գալու շուրջ քննարկումները մեկնակել են 2015թ.-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տարավ Դեյվիդ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը: Քեմերոնը խոստացել էր հաղթելու պարագայում հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջ: Արդյունքում, նրա կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ ստանալով 331 մանդատ, երկրորդ տեղում լեյբորիստական կուսակցությունն էր՝ 232 մանդատ: Քեմերոնն անցկացրեց հանրաքվեն, սակայն քարոզարշավի ընթացքում կոչ էր անում դեմ քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն: «ԱՅՈ»-ն հաղթեց, և Քեմերոնը հրաժարական տվեց, նրան փոխարինելու եկավ Թերեզա Մեյը՝ նույն Պահպանողական կուսակցությունից, ով գլխավորեց ԵՄ-ն լքելու գործընթացը:

Այսօր Մեյը բարձրացնում է խորհրդարանի լուծարման հարցը՝ մեկանաբանելով, որ «անհրաժեշտ պահն է հարցնել բրիտանացի ժողովրդին, թե արդյո՞ք այն պատրաստ է ինձ և Պահպանողական կուսակցությանը վստահել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս բերման ծրագրի կյանքի կոչումը»: Կարծես թե բրիտանացի ժողովուրդը նախորդ ընտրություններին տվել է այս հարցի պատասխանը, և Մեյն այսօր խորհրդարանում ունի անհրաժեշտ հենարանը՝ գործընթացն առաջ մղելու և ավարտին հասցնելու համար: Այդ ֆոնին նման քայլն առնվազը տարօրինակ է թվում:

Առաջանում է մեկ այլ հարց. իսկ միգուցե Մեծ Բրիտանիայի վարչապետը սկսել է կասկածել ԵՄ-ն լքելու նպատակահարմարության վրա և հետդարձի քաղաքակիրթ ուղի՞ է փնտրում: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են ստեղծել այդ ուղին՝ ցույց տալով, որ գիտակցելով «ԵՄ հետ ապահարզանի» հետևանքները բրիտանացի ժողովուրդը մտափոխվել է: Այս սցենարը որևէ կերպ բացառել չի կարելի:

Այն էլ ավելի համոզիչ է թվում, եթե հաշվի առնենք, որ Brexit-ը երկու հիմնավորում ուներ՝ միգրացիոն հոսքերի դեմ պայքար և ԵՄ-ին անդամակացությունից բխող տնտեսական բեռի թեթևացում: Սակայն պարզվեց, որ Բրիտանիան ստիպված է լինելու ԵՄ-ին մոտ 50-60 մլրդ եվրո վճարել՝ մինչ այդ ԵՄ առաջ Բրիտանիայի ստանձնած պարտավորությունների դիմաց, ինչը ոչ միանշանակ է դարձնում գործարքի տնտեսական նպատակահարմարությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: