ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն մաքսատուրք կսահմանի թուրքական նարնջի համար. թուրքական կայք

SpanishDict

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Հայաստանը, պատրաստվում է 5-13 տոկոս մաքսատուրք սահմանել թուրքական մի շարք ապրանքների, այդ թվում նաև նարնջի վրա:  Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Businessht» լրատվական կայքին:

Ըստ կայքի՝ ԵԱՏՄ-ն առանց մաքսային տուրքի նարինջ ներմուծելու համար բանակցություններ է վարում Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի հետ:

Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն իսկ կան խնդիրներ ցորենի և լոլիկի արտահանման-ներմուծման հարցում, իսկ նարնջի՝ Ռուսաստան ներմուծման համար մաքսային տուրք սահմանելու որոշումը, չնայած ուղիղ չի վերաբերում թուրքական արտադրությանը, սակայն միևնույն է որոշումը բացասաբար կանդրադառնա թուրքական գյուղատնտեսության այդ սեկտորի վրա:

Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: