Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու և ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկի՞ր
Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում նոր լարվածության և Թուրքիայում Եվրոպային ուղղված քննադատությունների հեթական առիթ դարձավ Թուրքիային՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ վերադարձնելու ԵԽԽՎ պատգամավորների բացարձակ մեծամասնությամբ ընդունված որոշումը: Նման զարգացման պատճառ դարձան ռազմական հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրության պայմաններում կայացված և կայացվող որոշումները, որոնք հանգեցնում են խոսքի ազատության սահմանափակումների, մարդու իրավունքների խախտումների, հետապնդումների և ձերբակալությունների՝ այսպիսով բախվելով ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին:
Պետք է նշել, որ ԵԽԽՎ մոնիտորինգը ենթադրում է ԵԽԽՎ զեկուցողների կանոնավոր այց մոնիտորինգի տակ գտնվող երկիր, հանդիպում երկրի իշխանությունների հետ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ պլենար բանավեճերի կազմակերպում: Այս պարբերական այցերի նպատակն է համոզվել, որ իրականցվում է երկրի խնդիրների ճիշտ գնահատում և իրականացվում են ԵԽԽՎ կողմից ներկայացված առաջարկները: Իսկ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ են ստանում բոլոր այն երկրները, որոնք անդամակցում են ԵԽ-ին և այդ կարգավիճակից դուրս են գալիս երկրում ԵԽ չափորոշիչներին համապատասխան բարեփոխումներ անելուց հետո միայն:
Թուրքիան ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է գտնվել 1950-2004 թվականներին՝ 2017թ-ին դառնալով առաջին ԵԽ անդամ երկիրը, որին կրկին տրվում է նման կարգավիճակ: Վերականգնելով մոնիտորինգը՝ ԵԽԽՎ-ն փաստացի հարցականի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի անդամ Թուրքիայի համապատասխանությունը ԵԽ հռչակած նպատակներին և արժեքներին: Ավելին՝ ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկիրն իրականացնի ԵԽԽՎ կողմից ներկայացված առաջարկները:
Թուրքիայի շուրջ ստեղծված այս իրավիճակը բավականին հետաքրքիր է, քանի որ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկիրն այժմ հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու: Սա, պետք է ընդունել, որ որևէ կերպ չի կարող համարվել բնական և ընդունելի:
Այս համատեքստում բավական տրամաբանական կլինի, եթե ԵՄ որոշ գործիչներ, ԵՄ-ի հեղինակությունը պահելու, հերթական անգամ արժեքները շահերին չստորադասելու համար սկսեն բարձրաձայնել և փորձեն օրակարգ բերել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու, Թուրքիային թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցերը:
Նմանատիպ սցենարի հնարավորությունը գիտակցում են նաև Թուրքիայում: Պատահական չէ, որ ԵԽԽՎ որոշումից հետո Էրդողանը կրկին դիմեց ԵՄ անդամակցության բանակցություններից հրաժարվելու իր ավանդական շանտաժին: Բավականին մտածված քայլ՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում ցույց տալու, որ դա հենց Թուրքիայի նախաձեռնությունն է:
Այսպիսով, պետք է փաստել, որ Թուրքիան շարունակում է մնալ «Եվրոպայի հիվանդ մարդը», ինչը Եվրոպան սկսում է աստիճանաբար ավելի շատ գիտակցել: Այնուամենայնիվ, փոխադարձ շահերով պայմանավորված` Եվրոպան դեռևս չի կարողանում դիմել առավել կտրուկ քայլերի, որոնք կարող են էլ ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս առումով ԵԽԽՎ որոշումը, իհարկե, այդ հարաբերություններում դարձավ սրող գործոն, սակայն ոչ որոշիչ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակից զրկելու հնարավորությանը, ապա այն ԵՄ համար կլինի տարածաշրջանում իր գործընկերոջը կորցնելու լուրջ սպառնալիք, ինչը հաշվի առնելով, նման որոշում մոտ ապագայում չի կայացվի, և ամեն ինչ կսահմանափակվի հայտարարությունների մակարդակով: Իհարկե, չպետք է բացառել նաև իրադարձությունների այնպիսի զարգացում, որոնք կարող են արագացնել այս սցենարի իրականացումը:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ