ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությանը հայտնի է դարձել Լոնդոնում պատրաստվող երկու ահաբեկչության մասին

whatsupic.com

Բրիտանական ոստիկանությանը հայտնի է մայրաքաղաք Լոնդոնում պատրաստվող երկու ահաբեկչական գործողության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Sunday Times պարբերականին:

Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ ահաբեկչություն իրականացնելու երկու ծրագիր կա, որոնց ոստիկանությունն ուշադրությամբ հետևում է: Նա նշել է, որ անվտանգության միջոցառումներն ուժգնացված են, և իրավապահ մարմինները փորձում են հետևել չարագործների քայլերին:

Ծայրահեղականները, ենթադրաբար, «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետևորդներ են:

Քննիչները կարծում են, որ ահաբեկիչները կապ չունեն  հինգշաբթի օրը Վեսթմինսթերում ձերբակալված Հալիդ Մոհամեդ Օմար Ալիի և հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տեղի ունեցած ստուգայցերի ընթացքում ձերբակալված անձանց հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: