ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմում սեր է ծնվել

http://www.astana-akshamy.kz/

Ոչ միայն պատերազմը, այլև սերը կապեց բազմաթիվ ճակատագրեր Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ: Այսօր սակավաթիվ մնացած պատերազմի մասնակիցներն արցունքներն աչքերին հիշում են այդ տարիները, իրենց կորցրած ընկերներին, հպարտորեն պատմում են իրենց սխրանքների մասին և ժպիտով՝ զվարճալի արկածների մասին: Իսկ ոմանք հատուկ ջերմությամբ և արցունքներն աչքերին խոսում են իրենց սիրո մասին ...

Ապրիլի 29-ին Աստանայում կայացավ «Միասնությամբ նվաճած մեծ Հաղթանակ. Քաջ ռազմաճակատ, ամուր թիկունք» համաժողովը՝ կազմակերպված «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի կողմից՝ ԱՊՀ անդամ պետությունների միջպետական ​​հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Շատ պատմություններ են պատմվել մեծ սխրանքների և ժողովուրդների միասնության մասին: Բայց մեկ պատմություն տարբերվում էր՝ սիրո պատմություն: Խոսափողին մոտեցավ Մեծ Հայրենական պատերազմի վետերան, պատկառելի տարիքի մի ծերուկ՝ Ասիլխան Բեկբաևն, ու դողացող ձայնով սկսեց պատմել. «Ես չորս տարի պատերազմի միջով եմ անցել: Ինձ հետ եղել են իմ սիրելի ընկերները, որոնց ես թաղել եմ արևելյան Պրուսիայի հողերում: Ի՞նչ կարելի է ասել այս պատերազմի մասին: Չէ որ այն այդքան աղետներ բերեց ... Այնտեղ ես վիրավորվել եմ, և ինձ խնամել է բելառուս մի աղջիկ՝ Տատյանան...»

Այդ դժվարին օրերին ղազախ երիտասարդի և բելառուս աղջկա՝ Տատյանայի միջև սեր ծնվեց: Պատերազմից հետո Ասիլխանը Տատյանային տարավ իր տուն, բայց ինքը ստիպված եղավ վերադառնալ Պրուսիա. «Երբ ես վերադարձա, նա արդեն սովորել էր ղազախական լեզուն, սովորույթներն ու ավանդույթները ... Իմ Տատյանա...», - պատմում էր Ասիլխանը:

Ձայնում մեծ ջերմությամբ և արցունքն աչքերին նա հիշում էր իր Տատյանային, և իրենց համատեղ կյանքը:

Պատերազմը կյանք, մահ, բարեկամություն, վախ, քաջություն և սեր է... Սակայն, ինչպես նշում են բոլոր վետերանները․ «Թող միշտ խաղաղություն լինի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: