ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

Յարոսլավ Լիսովոլիկ. ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պայմաններ դեռևս չկան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԶԲ) գլխավոր տնտեսագետ  Յարոսլավ Լիսովոլիկի հետ:

 - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղվածությունների և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան կարծիք է հայտնել, որ միասնական արժույթի ներմուծումը ԵԱՏՄ–ի համար աղետով կավարտվի. ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս գնահատականը:

- Դա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պայմաններ դեռևս չկան: Միասնական արժույթի ներդրումն առանց օբյեկտիվ տնտեսական պայմանների հղի է մասնատման վտանգով միասնական արժութային ոլորտում և այլ բացասական հետևանքներով տնտեսական ինտեգրման համար: Ներկայումս, ԵԱՏՄ երկրների միասնական արժույթի հարցը դեռ օրակարգում չէ, և նախքան իրավիճակն այս ոլորտում կփոխվի հօգուտ արժույթի ինտեգրմանը, պահանջվում է ԵԱՏՄ երկրների  մակրոտնտեսական քաղաքականության բավականաչափ տևական կոորդիանցիա, ինչպես նաև մակրոտնտեսական անհավասարության կրճատում, այդ թվում գնաճի, բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի մակարդակի:

- Ի՞նչ եք կարծում, միասնական արժույթի բացակայությունը չի սահմանափակում արդյոք այնպիսի տնտեսական ինտեգրացիոն կառույցի զարգացման հեռանկարները, ինչպիսին ԵԱՏՄ-ն է:

- Ես կարծում եմ, որ այս պահին միասնական արժույթի ներդրումը կարող է տեղիք տալ ավելի մեծ ռիսկերի աճի: Որպեսզի միասնական արժույթի ներդրումը մեր երկրներում դառնա տնտեսական աճի գործոն, պետք է երկար նախապատրաստական ​​փուլ, տնտեսական ինտեգրման երկարամյա պտուղների ամրապնդում և, իհարկե, մակրոտնտեսական քաղաքականության  համակարգում: ԵՄ-ի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ինտեգրման երկարատև նախապատրաստման և միասնական արժույթի  կյանքի սկզբնական փուլում բավականին  հաջող  փորձի դեպքում, հետագայում միևնույն է դժվարություններ ու մարտահրավերներ ի հայտ եկան՝ ինտեգրացիոն գործընթացների ոչ բավարար հավասարակշռության և  անցկացվող մակրոտնտեսական քաղաքականության հետ կապված: Այս ամենը վկայում է, որ ներկա պահին մեր երկրները պետք է կենտրոնանան տնտեսական անհավասարակշռությունը նվազեցնելու,  ինչպես նաև տնտեսական քաղաքականության համակարգումը բարելավելու շուրջ՝ այդ թվում ընթացիկ հակաճգնաժամային միջոցառումների  անցկացման առումով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 11.27 կմ/ժ
31 C°
 
21°  32° 
21.09.2017
20°  33° 
22.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: