ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԲ Խորհրդարանի անդամ. չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում Հս. Իռլանդիան կցանկանա դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից

«Արմեդիա» ՏՎԳ ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ և Դեմոկրատական ​​ ​​կուսակցությունից Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Ջեֆրի Դոնալդսոնի հետ՝ վերջերս տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովի և Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայի ապագայի վերաբերյալ:

 

- Պարոն Դոնալդսոն, կա՞ արդյոք որևէ կոնսենսուս ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ամրագրելու Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության վերամիավորման, ինչպես նաև միացյալ Իռլանդիան ԵՄ-ի անդամ պետություն դարձնելու հնարավորությունը:

- Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Բրիտանական կառավարության, Իռլանդիայի կառավարության և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուսակցությունների միջև արդեն իսկ համաձայնեցված է, որ ընտրությունը, թե արդյոք Հյուսիսային Իռլանդիան պետք է մնա Միացյալ Թագավորության կազմում, թե միավորվի  Իռլանդիայի հետ, բացառապես պատկանում է Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդին:  Դա կարող է վճռվել միմիայն հանրաքվեի միջոցով, և միայն Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը պետք է իր վերջնական խոսքն ասի, թե արդյոք ուզում է, որ Իռլանդիաները միավորվեն, թե՝ ոչ: Այս պահին ես չեմ կարծում, որ մարդկանց մեծամասնությունը  կքվեարկի հօգուտ միասնական Իռլանդիայի:

- Արդյո՞ք հնարավոր համարում եք հանրաքվեի անցկացումը Հյուսիսային Իռլանդիայում: Այդ դեպքում դուք հակամարտության վերսկսման ռիսկեր չե՞ք տեսնում:

- Ես չեմ կարծում, որ հանրաքվեն տեղի կունենա մոտ ապագայում, բայց եթե այն այնուամենայնիվ անցկացվի, ապա կարծում եմ, որ արդյունքը կլինի Հյուսիսային Իռլանդիայի մնալը Միացյալ Թագավորության կազմում: Հուսով եմ, որ դա չի հանգեցնի հակամարտության վերսկսման և պատճառ էլ չեմ տեսնում, թե ինչու այն պետք է վերսկսվի:

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա ԵՄ-ն հասկացրել է Գերմանիայի օրինակով, որ երբ Արևելյան Գերմանիան վերամիավորվեց Արևմտյան Գերմանիայի հետ, վերջինս ինքնաբերաբար դարձավ Եվրոպական Միության մի մասը: Նույնն Իռլանդիայի պարագայում է: Եթե Հյուսիսային Իռլանդիան հեռանա Միացյալ Թագավորությունից և դառնա Միացյալ Իռլանդիայի մի մասը, ապա ավտոմատ կերպով մուտք կգործի Եվրոպական Միություն:

 - Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն օգտագործել Իռլանդիայի վերամիավորման հարցը որպես գործիք՝ստիպելու Մեծ Բրիտանիային հրաժարվել Brexit-ի գաղափարից:

- Ո՛չ, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է երկու պատճառներով: Առաջին հերթին, կարծում եմ, որ քանզի Միացյալ Թագավորության ժողովուրդը կողմ է քվեարկել Brexit-ին և արդեն իսկ գործի է դրվել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, Մեծ Բրիտանիայի կառավարությունն այժմ արդեն հետ չի կանգնի իր սկսած գործընթացից:

Երկրորդ, քանի որ միայն Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը կարող է որոշել հանրաքվեի միջոցով, արդյոք ցանկանում է լինել միասնական Իռլանդիայի մի մասը, թե՝ ոչ, ԵՄ-ն չի կարող դա որպես գործիք օգտագործել բրիտանական կառավարությանը սպառնալու համա: Ի վերջո, ԵՄ-ն չի վերահսկում Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդին և նրակարծիքը:

 Հետևաբար, ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կկարողանա օգտագործել դա որպես լծակ՝փորձելով համոզել բրիտանական կառավարությանը հետ  կանգնել Brexit-ից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: