Հրադադարն ամրապնդող նոր եռակողմ համաձայնագրի կարիք ունենք
Արդեն 23 տարի է անցել 1994թ.-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև հրադադարի ստորագրումից: Սակայն արդյոք այսօր ունե՞նք հրադադար. այս հարցին պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ ամեն օր մամուլում հրապարակվում են հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները, դիվերսիաների հետևանքով և դիպուկահարների կրակոցներից զոհվում են զինվորներ, չի նվազում պատերազմի վերսկսման վտանգը: Ապրիլյան պատերազմն էլ լրացուցիչ ահազանգ դարձավ, որ հրադադարն այսօր Ադրբեջանի համար ոչ մի արժեք չունի, ինչպես նաև այս 23 տարիների ընթացքում հնչած մի շարք հայտարարությունները՝ հակամարտությանը քաղաքական կարգավորում տալու և ռազմական լուծումից խուսափելու վարեբարյալ:
Հրադադարի համաձայնագրի պահպանումն այն նվազագույն շեմն է, որն անհրաժեշտ է կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ կառուցելու և քաղաքական կարգավորման հասնելու համար: Սակայն, ներկայիս հրադադարի համաձայնագիրը, կարծես, չի կարողանում լիարժեք ծառայել այդ նպատակին, այլ ընդամենը ապահովում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը:
Այս իրավիճակում թերևս ամենանպատակահարմարը 1994թ. հրադադարի հիման վրա, նույն ձևաչափով՝ այսինքն՝ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի մասնակցությամբ, նոր համաձայնագրի ստորագրումն է՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ:
Նման համաձայնագրի կնքումը, իսկ ավելի ճիշտ կնքմանն ու կյանքի կոչմանը հասնելը, հնարավորություն կտա, մի կողմից, վերջ դնել հրադադարի խախտումներին և վերադառնալ խաղաղ պայմաններում քաղաքական բանակցություններին, մյուս կողմից՝ կվերացնի վստահության մթնոլորտը խաթարող մյուս քայքայիչ գործոնը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվերջ հնչող հայատյաց հայտարարությունները և պատերազմի միջոցով հարցը լուծելու սպառնալիքները:
Ուստի, այս փուլում տրամաբանական շարունակությունը պետք է լինի նոր՝ եռակողմ համաձայնագրի կնքումը, որը ոչ թե կչեղարկի 1994թ.-ի հրադադարը, այլ կամրապնդի այն և կահամապատասխանի առկա իրողություններին:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ