ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

ԱՄՆ-ը կհամագործակցի Ռուսաստանի հետ հանուն «success story»-ների

Օրերս կայացավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն ԱՄՆ և հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ի տարբերություն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ապրիլին Մոսկվա կայացած այցի և դրանից հետո արված պաշտոնական մեկնաբանությունների (այդ ժամանակ ԱՄՆ պետաքարտուղարը հայտարարեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա և կողմերի միջև առկա է ցածր մակարդակի վստահություն), այս անգամ կողմերի արձագանքներն ավելի դրական էին և հուսադրող:

Մասնավորապես, Լավրով-Թրամփ հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, որում ԱՄՆ-ը  պատրաստակամություն է հայտնում ավելի լայն շրջանակներում համագործակցելու ՌԴ հետ՝ լուծելու Մերձավոր Արևելքում և այլ վայրերում առկա հակամարտությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին, Լավրովի հետ հանդիպումը «շատ-շատ լավը» անվանեց և հույս հայտնեց, որ ՌԴ հետ կունենան «երկուստեք շահավետ» հարաբերություններ: Հանդիպումներից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց,  որ իրենց երկխոսությունը եղել է «գաղափարախոսություններից ազատ», ինչպիսին չէր ԱՄՆ նախկին վարչակարգի ժամանակ, և որ ԱՄՆ ներկայիս նախագահը և պետքարտուղարը «գործարար» մարդիկ են, ովքեր ցանկանում են հասնել համաձայնության:

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ներկայիս վիճակի և հետագա հնարավոր զարգացումների մասին որևէ մակնաբանություն անելուց առաջ, կարևոր է անդրադառնալ ԱՄՆ ներկայիս և նախկին վարչակարգերի կողմից տարվող արտաքին քաղաքականությունների հիմնական, առանցքային տարբերությանը: Եթե Օբամայի վարչակարգն ԱՄՆ միջազգային հեղինակությունն առավելապես կառուցում էր ԱՄՆ-ի՝ որպես արժեքներ քարոզողի և տարածողի իմիջի վրա, ապա դատելով մինչ օրս Թրամփի վարած արտաքին քաղաքականությունից, պետք է փաստենք, որ ԱՄՆ միջազգային հեղինակության վերաբերյալ վերջինիս պատկերացումները  լրիվ այլ են:

ԱՄՆ նոր վարչակարգի պատկերացմամբ, ԱՄՆ միջազգային հեղինակությունը, պետք է հիմնված լինի այսպես կոչված «հաջողության պատմությունների» (success stories) վրա, այն խնդիրների լուծման հարցում, որոնցում ԱՄՆ ունի ներգրավածություն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նոր վարչակարգն, առավելապես կենտրոնացած լինելով ԱՄՆ ներքին խնդիրների վրա, չի ցանկանում իր վրա վերցնել արտաքին խնդիրների համար ողջ պատասխանատվությունը:  Այս պարագայում «հաջողության պատմությունները» հնարավոր են միայն արտաքին այլ դերակատարների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների և դրանց կյանքի կոչման պարագայում:

Ուստի, դատելով ԱՄՆ նոր և հին վարչակարգերի կողմից տարվող արտաքին քաղաքականության այս հիմնական տարբերությունից, կարող ենք փաստել, որ իրադարձությունների զարգացման այս փուլում, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև  հստակ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց հաջող իրականացումը, կարելի է առավել քան իրատեսական համարել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 20%
Քամի՝ 11.27 կմ/ժ
30 C°
 
18°  31° 
23.09.2017
17°  27° 
24.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: